AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում փակված է համարում համակարգային կոռուպցիայի էջը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում. հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիսի ընթացքում:

Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով կրճատում են ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ:

«Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել եւ մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով: Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական եւ առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը եւ աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է եւ հաշվետվողական եւ մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի եւ հավաքների կատարյալ ազատությամբ: Ըստ նրա՝ ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը Հայաստանում փակված է անշրջելիորեն, կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:

«Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես եւ ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք: Այս ամենը կարեւոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու այլեւ մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորություններ ստեղծելը, Հայաստանը ներդրումների եւ զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը եւ մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը: Եւ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետեւ մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի եւ սեփական ապագայի նկատմամբ»,֊ ընդգծեց ՀՀ վարչապետը:

Լրահոս
Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը Ապրիլի 20-ը և 21-ը կլինեն ամենացուրտ օրերը. Ֆելիքս Ցոլակյանը առաջիկա եղանակի մասին Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը Մատվիենկոն հայտարարել է Պուտինի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպման ժամկետների ու վայրի մասին Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ Ավագ ուրբաթ Հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկի մասին Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են տեղումներ ձյան տեսքով «Հրապարակ». Հանձնարարականնե՞ր են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել «Ժամանակ». Աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու «Հրապարակ». Արսեն Թորոսյանը այս օրերին Հայաստանում շատ քիչ է լինում «Ժամանակ». Իշխանությունը զիջմա՞ն է գնացել Ծառուկյանին «Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում «Իրատես». Ընդդիմադիր դաշտը սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ «Ժամանակ». Աղմուկով կալանավորված Սևանի հարկայինի պետը անաղմուկ ազատ է արձակվել «Հրապարակ». Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan