Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել երրորդ անգամ հանդիպել Դոնալդ Թրամփի հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել երրորդ անգամ հանդիպել Դոնալդ Թրամփի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է, որ կցանկանար մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երրորդ գագաթնաժողովին, սակայն միայն այն դեպքում, երբ ԱՄՆ ցուցաբերի «ճիշտ վերաբերմունք»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը: Իր ելույթում նա կոչ էր արել Թրամփին կնքել մի գործարք, որը երկու երկրների համար արդար և երկկողմանի ընդունելի կլինի:

Երկու առաջնորդներն առաջին անգամ հանդիպել էին Սինգապուրում անցյալ տարի: Իսկ երկրորդ հանդիպումը փետրվարին Հանոյում տապալվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում