Սուդանում հրաժարական է ներկայացրել Ազգային հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավարը

Սուդանում հրաժարական է ներկայացրել Ազգային հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի Ազգային հետախուզության ու անվտանգության ծառայության ղեկավար Սալահ Գոշը հրաժարական է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով Al Arabiya հեռուստաընկերությանը:

Հրաժարականի մասին ապրիլի 13-ին հայտնել է երկրի նախագահի հրաժարականից ու խորհրդարանի արձակումից հետո Սուդանում ձևավորված Զինվորական խորհուրդը:

«Անցումային Զինվորական խորհրդի առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն ընդունել է Ազգային հետախուզության և անվտանգության ծառայության պետի հրաժարականը»,– ասված է հայտարարությունում:

Ապրիլի 11-ին Սուդանի բանակը պաշտոնանկ է արել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին: Նախագահի պաշտոնանկությանը նախորդել են Սուդանում տեղի ունեցած բողոքի ցույցերը: Խորհրդարանի արձակումից հետո երկիրը ղեկավարում է Զինվորական խորհուրդը: Սուդանում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարված:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում