Պակիստանում պայթյուն է որոտացել. կա մեկ զոհ և 8 վիրավոր
13/04/2019 17:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Մեկ մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, Պակիստանի Չաման քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Սինհուան»:
Ըստ գործակալության՝ մահացածը երեխա է, որի տարիքը չի նշվում:
Պայթուցիկ սարքն ամրացված էր մոտոցիկլետին և գործի է դրվել հեռակառավարմամբ:
Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում