#SutNikol նախաձեռնության համակարգողները և օպերատորը բերվեցին ոստիկանություն. տեսանյութ

#SutNikol նախաձեռնության համակարգողները և օպերատորը բերվեցին ոստիկանություն. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, AntiFake.am:  #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, ինչպես նաև գործողությունները նկարահանող օպերատորը բերվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին։

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 06:00-06:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել «#sutNikol» նախաձեռնության անդամներից Իշխան Խոսրովյանը և Վրեժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում