«Հրապարակ». Իրավիճակ է փոխվել, և իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը

«Հրապարակ». Իրավիճակ է փոխվել, և իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների և ընդդիմության դերի բարձրացում: Փաթեթը մշակվել է դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, և իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը։

Տեղեկացանք, որ ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ գործընկերներին՝ ասելով, որ սահմանադրական այդ փոփոխությունները կքննարկեն ավելի գլոբալ փոփոխությունների համատեքստում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում