Պակիստանում անհայտ անձինք գնդակահարել են ավտոբուսի 14 ուղևորի

Պակիստանում անհայտ անձինք գնդակահարել են ավտոբուսի 14 ուղևորի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Պակիստանի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնում է Geo TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Մաքրանա ավտոճանապարհի վրա:

Անհայտ անձինք կանգնեցրել են ավտոբուսը և պահանջել որոշ ուղևորների փաստաթղթերը, այնուհետև գնդակահարել նրանց:

Միջադեպի պատճառներն անհայտ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում