«Ժամանակ». Աղմուկով կալանավորված Սևանի հարկայինի պետը անաղմուկ ազատ է արձակվել

«Ժամանակ». Աղմուկով կալանավորված Սևանի հարկայինի պետը անաղմուկ ազատ է արձակվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին և տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվեց քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ։

Ուշագրավ է, սակայն, որ մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված Սևանի հարկայինի պետ Էլոյանը վերջերս բավական անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում