«Ժամանակ». Աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու

«Ժամանակ». Աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից և դրոշի հայտնի պատմությունից հետո «Ժամանակ»-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել:

Տենդեր է հայտարարվել հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը և մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը:

Ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որևէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել և պատրաստվում էին դրոշը կարգի բերել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում