Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում է քառօրյա հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Ապրիլի 16-ին մեկնարկած քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից ներկայացված նախագծերի փաթեթին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:

Ապրիլի 18-ի նիստում Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Գարեգին Բաղրամյանին։

Քառօրյա նիստերի օրակարգում ընգրկված է ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը, նաև մի շարք օրենքի նախագծեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում