Հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկի մասին

Հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է միջուկային պատերազմը կանխելու համաձայնագիր կնքել, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հրատարակության տվյալներով՝ Մոսկվան փաստաթղթի նախագիծը Վաշինգտոնին է փոխանցել 2018 թվականի հոկտեմբերին:

Հայտարարության մեջ նշվում էր, որ միջուկային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել, ուստի «այն երբեք չպետք է սանձազերծվի»: Այդ կապակցությամբ ռուսական կողմն առաջարկել է ամրագրել միջուկային զենքի ինչպես կանխամտածված, այնպես էլ պատահական կիրառումը կանխելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Մոսկվան պատասխան է սպասում արդեն կես տարի: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղարը հրատարակությանը հայտարարել է, որ Վաշինգտոնն «առաջվա պես հանձնառու է սպառազինությունների նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելուն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում