Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին:

Ինչպես հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում