Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում

Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չի քննարկել իրեն առնչվող օբյեկտներում Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող հարկային ստուգումների մասին։

«Էդ ի՞նչ հարց ա, որ վարչապետի հետ քննարկեմ, բայց ինչի՞ պտի քննարկեի», – այսօր այդ մասին հարցին ի պատասխան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով ընդհանրապես ՊԵԿ-ի կողմից իրականացվող հարկային ստուգումներին՝ Ծառուկյանն ասաց, որ այդ մարմինները ուզում են վարչապետի մոտ «լավամարդ» երևան։

«Ուզում են լավամարդ լինեն, ցույց տան վարչապետին։ Դա հասկանալի է։ Բայց դա վատություն է, ինքն իրենց են անում։ Առաջինը էդ ստուգողը պետք է գնա ստուգի և էդ ստուգման կետերն էլ մենք կասենք՝ ում պետք է ստուգեն, խի՞ չեն ստուգել և որտեղ պետք էր ստուգել։ Ես դեռ համբերում եմ, ես նորից եմ ասում՝ թող ստուգեն», – ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ հարկայինի աշխատողները հատուկ իր օբյեկտներում են հսկիչ գնումներ կատարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում