Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը

Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 18-ին կայացած հանդիպումը գնահատում է շատ ջերմ, քննարկել են ներդրումների և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք հայտարարի եկել են ցեմենտի վրա տուրք սահմանելու վերաբերյալ նախագծի շուրջ՝ նա ասաց, որ երկրի վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավ լինի: «Անկախ կուսակցական պատկանելությունից՝ ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, ժողովրդի վիճակը բարելավվի, երկրի վարչապետը համաձայն է»,-նշեց Ծառուկյանը:

Անդրադառնալով լայն քննարկման առիթ դարձած նախագծին, որով առաջարկվում է հարկել իրանական ներկրվող ցեմենտը, սակայն չհարկվի կլինկերը՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Իմ քայլը» որոշում է կայացնում, որ կլինկերը պետք է չհարկվի, խնդիր չկա, թող հանրությունն էլ իմանա, որ պատասխանատուն իրենք են, եթե գիտեն, թե դա անելով շինարարությունը կէժանանա, թող անեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում