Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը

Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.am: Զորավարժությունների ինտենսիվությունը, որում ներգրավված են Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի անձնակազմը, կավելացվի, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը:

Համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի և Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը և Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քննարկել են ռազմական պատրաստվածության համատեղ միջոցառումների ընթացքում փոխգործակցության ծրագրերը:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչները վերահաստատել են համատեղ մարտական և օպերատիվ վերապատրաստման ոլորտում կապերի ամրապնդման շարունակականության պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում