Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է

Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։

«Վերջինս Մոսկվա տեղափոխվելուց հետո կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։ Վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի», – ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին տեղի ունեցած պատահարի պատճառ էր հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը նույն օրը շտապ տեղափոխվել էր սիրիական հոսպիտալ և վիրահատության ենթարկվել, այնուհետև նրան տեղափոխել էին Մոսկվա՝ բուժումն այնտեղ շարունակելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում