Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը

Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ,  Panorama.am: Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը թվիթերում կատարված քննարկումներից մեկի տակ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության հարցին։

«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Աստվածամոր տաճարի տապալումը, ես մտածում եմ, թե հայերն ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում մի քանիսը մարդկանցով ու հեգևորականներով լցված, հայերի սարսափելի ցեղասպանության ժամանակ»,-գրել է Ջոն Էվանսը։

Հիշեցնենք, որ Ջոն Էվանսը պաշտոնազրկվել էր, որովհետև, ինչպես գրում է Asbarez-ը, հանդգնել էր հաստատել Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը՝ իրեն ժողովրդավարության պաշըպան համարող երկրում՝ ԱՄՆ-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում