Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում

Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Մի քանի հազար քրիստոնյա ուխտավորներ ուրբաթ հավաքվել են Երուսաղեմի Հին քաղաքում, որպեսզի խաչերթ կատարեն Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհով: Ավագ Ուրբաթ օրը հավատացյալները խաչերթ են կատարում Վիա Դոլորոզա փողոցի երկայնքով՝ դեպի խաչելության վայր Քրիստոսի ճանապարհով:

Ինտերֆաքսը գրում է, որ հավատացյալներից ոմանք մեծ փայտե խաչեր են տանում: Ուխտավորներն ընդհանուր առմամբ, 14 կանգառ են կատարում: Նրանց ճանապարհի վերջին կետը Տիրոջ Գերեզմանի Տաճարն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում