Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը

Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝ հարգելով անմեղության կանխավարկածը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,-ասաց Կարապետյանը:

Հարցին՝ արդյոք վարչապետը չի պատրաստվում պաշտոնանկ անել Սանասարյանին՝ խոսնակն ասաց, որ վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում