Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:  Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից Գարեգին Բաղրամյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում