Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ
20/04/2019 13:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում