AM | RU
USD
EUR
RUB

Հասարակության «ուռուցքային բջիջն» անզուսպ բազմացման հակում ունի

Այսօր շատերից կարելի է լսել այսպիսի բովանդակություն ունեցող արտահայտություններ.
«ի՞նչ գործ ունի' խառնվի ուրիշի կյանքին...»:

Բանն այն է, որ նման արտահայտություն անողները մեծամասամբ չեն էլ փորձել հասկանալ այդ արտահայտության բուն էությունը, այլ ընդհամենը կրկնում են թևավոր դարձված խոսքեր, ինչպիսիք են, օրինակ, «եղունգ ունես' գլուխդ քորի...»: Դրա պարզ վկայությունն է, որ նույն մարդը հաջողությամբ կարող է նաև կողմ արտահայտվել հետևյալ արտահայտության օգտին' «մեկը հանուն ամենքի և ամենքն էլ հանուն մեկի...»:

Փորձենք, մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ խնդրո առարկային:

Բարդ բազմաբջիջ օրգանիզմներում, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ նշանակության բջջային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ ֆունկցիա, կա մի ընդհանրություն. գենային ընդհանրությունն է:

Օրինակ, մարդն ունի մկանային բջիջներ, երիկամային, նյարդային, մաշկային, ճարպային և այլն... Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ ընդհանուր ֆունկցիա: Օրինակ, մկանային բջիջը կծկվում է ապահովելով շարժումներ, նյարդայինը ապահովում է զգացողություն կամ դրդում է շարժման մկանային բջիջներին, մաշկայինը կատարում է պաշտպանիչ ֆունցկիա և այլն.... բայց դրանցից յուրաքանչյուրը պատկանելով միևնույն օրգանիզմին' ունի ընդհանրական գեներ, ընդհանրական ԴՆԹ' հատուկ միմիայն այդ օրգանիզմին:

Հենց այդ է պատճառը, որ այդ բջիջներից յուրաքանչյուրի մոտ ի հայտ եկած ախտաբանական պրոցեսը սպառնում է ոչ միայն հարակից բջիջներին և օրգան համակարգերին, այլև ամբողջ օրգանիզմին, և կարող է հարցականի տակ դնել ամբողջ օրգանիզմի գոյությունը: Թերևս հենց այդ է պատճառը, որ եթե խնդիրը տեղում տեղային և արագ լուծում չի ստանում, ապա դրա լուծմանը խառնվում է օրգանիզմը: Կա նաև, օրինաչափ տրամաբանությամբ, հակառակ պատկերը. օրգանիզմի համընդհանուր խնդիրը յուաքանչյուր բջջի խնդիրն է, քանի որ օրգանիզմի գոյությամբ է պայմանավորված առանձին-առանձին բջիջների գոյություն ունենալու հնարավորությունը օրգանիզմի շրջանակներում: Այսպիսով, առկա մեկ բջջի խնդիրը դառնում է ողջ օրգանիզմի խնդիր, և ողջ օրգանիզմի խնդիրը' յուրաքանչյուր բջջի խնդիրն:

Քննարկենք այս մոդելը հասարակության օրինակով:

Ընդհանրական գենոֆոնդ ունեցող հասարակության պարագայում նույնպես առկա է այդ պատկերը: Եւ օրինաչափ է ու տրամաբանական նման վարքագիծը: Հարևանի կամ մտերիմի, թեկուզ անծանոթի խնդիրներով հետաքրքրվելը, դրանց լուծման համար օգնություն առաջարկելը, արատավոր երևույթների նկատմամբ կոշտ կարծիքի արտահայտումը և անգամ միջոցների ձեռնարկումը դրանց չեզոքացման համար, խոսում է հանրության առոջղ լինելու մասին, և հակառակը գենետիկ ընդհանրություն ունեցող հասարակության պայմաններում միմյանցով հետաքրքրվածության բացակայությունը' խոսում է հիվանդ հասարակության մասին:

Այնպիսի հասարակություններում, որտեղ չեն աշխատում ընդհանրական գենետիկ գիտակցական կամ ենթագիտակցական կապը, տրամաբանական է նաև «եղունգ ունես գլուխդ քորի» վարքագիծը և «քիթն ուրիշի կյանք չխոթելու» վարքագիծը , քանի որ այստեղ իսկապես գործ են ունենում ՈՒՐԻՇԻ հետ, քանի որ չկան ընդհանրական գենետիկ, ենթագիտակցական կապվածությունը և մեկ օրգանիզմ, ամբողջություն լինելու զգացողությունը:

Հաշվի առնելով, որ Հայերը մի քանի հազարամյակ է արդեն ընդհանուր գենետիկ ամբողջականություն ունեն և որպես ազգ ունեն ընդհանրական ազգային գիտակցություն և ենթագիտակցություն' օրինաչափ է հայերի նման վարքագիծը, որը ներկայումս որոշ անձանց կամ կազմակերպությունների կողմից այդպես ակտիվորեն քարկոծվում է, և էլ ավելի վտանգավոր է, որ ոմանք սկսել են առանց գիտակցելու պարզապես կրկնել' իրենց գիտակցությունից անկախ, անընդհատ կրկնվող հաղորդումների , անեկդոտների, թևավոր խոսքերի միջոցով իրենց ուղեղ մտցվող այնպիսի արտահայտություններ, որոնք, փաստորեն, այս նյութը գրելուս հիմնական պատճառներից մեկը հանդիսացան:

Հարգելիներս, մենք չենք ապրում Ամերիկայում կամ այլ նման երկրում, որտեղ չկա ազգային մեծամասնություն, և որտեղ ամենքն իսկապես իրենց համար են ապրում և չունեն ենթագիտակցական ամբողջի զգացողությունը:

Մենք ապրում ենք Հայաստանում. Հայ ազգի պատմական Հայրենիքի մի կտորում, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել է Հայ ազգը, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել են մեր ազգի գենետիկ , գիտակցական և ենթագիտակցական մակարդակներում ամբողջ լինելու զգացողությունը: Պետք չէ օտար օրինաչափությունների զոհ գնալ և չգիտակցված կրկնել' ոմանց կողմից միտումնավոր շրջանառության մեջ դրվող արտահայտություններ:

Եկեք վերջապես ընդունենք, որ ուռուցքային բջիջը, որն իր տեսակով կատարյալ բջիջ է հիշեցնում, քանի որ, ըստ էության, անմահ է, անզուսպ բազմացման հակում ունի և նյութափոխանակության տեսանկյունից ավելի ակտիվ է (տիպիկ կապիտալիստական քաղաքականություն է վարում), միևնույն ժամանակ քիչ տարբերակված է ( ընդ որում որքան քիչ է նրա տարբերակումը, այսինքն որոշակիացումը' այս կամ այն տիպին պատկանելու, այնքան ավելի ագրեսիվ է նա իր էությամբ), այնուամենայնիվ այն իր անզուսպ աճով և թվացյալ անմահությամբ հասնում է օրգանիզմի ամբողջական գրավվմանը և պատճառ է հանդիսանում ամբողջ օրգանիզմի ոչընչացմանը' այդպիսով վերջ դնելով և իր գոյությանը:

Եկեք վերջապես հասկանանք, որ հասարակության մեջ Ուռուցքային տարրեը որոնք չեն ուզում ըդունեն ազգ, ազգային ամբողջական գիտակցություն, ազգային շահ, և առաջնորդովում են անձնական շահով, անձնական էգոիզմով և անգամ ագրեսիվություն են ցուցաբերում պարտադրել իրենց տեսակետները հանրային մեծամասնությանը, օրինաչափ կերպով ստանում են տրամաբանական պատասխանի հասարակության կողմից: Օրգանիզմում գոյություն ունեն ընդունված հաստատուններ, որոնց մի փոքր անգամ շեղումը պատճառ է դառնում ամբողջ օրգանիզմի մահվան: Դրանցից օրինակ թթվահիմնային հավասարակշռություն, շրջանառող արյան ծավալի որոշակի պարտադիր քանակ և այլն, և այդ հավասարակշռությունից ցանկացած շեղում' ամբողջ օրգանիզմի կողմից ակտիվ կերպով բերվում է իր բնականոն դիրք' հավասարակշռություն, ներդաշնակություն, որն ուղղակի անհրաժեշտ պայման է օրգանիզմի լինելիության:

Հայկական իրականության մեջ բավականին բարձր է արտահայտված ընդհանրական օրգանիզմի զգացողությունը, և դա հատկապես արտահայտված է ենթագիտակցական մակարդակով: Եվ քննադատելու փոխարեն , ուրախությամբ պետք է ընդունենք, որ մեր մոտ վառ է արտահայտված ազգային այդ հատկությունը, ամբողջական հավասարակշռություն պահպանելը: Վերջիվերջո քեզ զգում ես մի ամբողջական համակարգի մասնիկ, որը' որքան էլ թվացյալ փոքր է, միևնույն ժամանակ անասելի կարևոր դեր ունի ամբողջական օրգանիզմի հավասարակշռության, ներդաշնակության և գոյության պահպանման գործում:

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Մայիսի 27-ը մեծ ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրն է Հայաստանը Չինաստանին կառաջարկի հայկական կարևոր ապրանքների նկատմամբ GSP համակարգ կիրառել Զինված ուժերի զինծառայողները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարեկարգման աշխատանքներին ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում Հայկական հանդուրժողականության գինը Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Կենսամեխանիկների ստեղծած «GoodWood»-ը. փայտե խաղալիքներ` արտադրված Հայաստանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանը ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման մեծ ներուժ ունի Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Մայրաքաղաքում սանմաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Իրաքի զինվորականները գրոհել են Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչների վերջին թաքստոցները «Եթե հանցագործություն է եղել, ապա այն կատարած անձը պետք է պատժվի».ՊԵԿ նախագահ Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին ՀՀ մարզերում շուրջ 146 հազար քաղաքացի է մասնակցել համապետական շաբաթօրյակին «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Բարսելոնա «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատեց այս տարվա դրամահավաքի թեմաները «Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին նվիրված նամականիշ է թողարկվել ՌԴ-ում մեծ հետաքրքրությամբ և սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա Ռուս գործարարները լավ տեղեկացված չեն Սյունիքի ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին Շաբաթօրյակին աղբահավաքաման աշխատանքներ են իրականացվել Աբովյան պուրակում Անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել Արցախի գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձեւավորումը Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը 23 հազար պոտենցիալ ահաբեկիչների ցուցակ է կազմել Մարտին Սարգսյանը կարևորում է ԵԱՏՄ շուկաներ արտահանվող ապրանքների ապահովագրությունը ՊԵԿ համակարգում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ Աֆղանստանում պայթյունի հետևանքով 18 մարդ զոհվել է Նավթի գները աճել են «Վերջին զանգի» օրը վթարի կամ վրաերթի ոչ մի դեպք չի արձանագրվել. ՀՀ ոստիկանություն Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը Հայաստանն ու USAID-ն կխորացնեն համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում Արա Բաբլոյանը մասնակցել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan