Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերյան էջը

Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերյան էջը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաքերները կոտրել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջը, սակայն ներկայում վերահսկողությունն էջի նկատմամբ վերականգնվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

«Իսկապես, գրանցվել է էջը կոտրելու փաստը: Ներկայում հաշվի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Սոցցանցերում Մեդվեդևի էջը կոտրելու դեպքն առաջինը չէ: 2013 թվականի ապրիլին կոտրել էին նրա էջը «ВКонтакте»-ում, իսկ 2014 թվականի օգոստոսին՝ «Թվիթեր»-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում