AM | RU
USD
EUR
RUB

Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով.Վրեժ Իսրայելյան

 
 

Այսօր ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչությունը:

Իսրայելյանը վերջին ժամանակներս վատառողջ էր, և մի քանի օր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտվելիս պարզվել էր, որ նրա մոտ առկա է արդեն խորացված քաղցկեղ: Գրողի հարազատները պատրաստվում էին նրան տեղափոխել արտասահման' բուժումը կազմակերպելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ Վրեժ Իսրայելյանն այս քայլին է դիմել հարազատներին սպասվելիք դժվարություններից ազատելու համար:

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է տան բնակիչ, 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին կա հրազեն: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած «Վաղ, թե ուշ» գիրքը:

Արձակագիր Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին Երեւանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում' որպես խմբագիր եւ ավագ խմբագիր: 1979-81թթ. աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում:

1982թ. «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին' ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն): «Տոնապետ» գրքի համար դարձել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր:

Times.am-ի աշխատակազմը ցավակցում է Վրեժ Իսրայելյանի հարազատներին և ընկերներին: 

Լրահոս
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը» ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում Բակո Սահակյանը հետևել է մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ «Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ) Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին «Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան Արցախի նախագահը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan