AM | RU
USD
EUR
RUB

...իսկ օրինակ «Վրեժ Իսրայելյան» անունն ինձ հայտնի դարձավ' գույժից

Բոցը գիտե՞ք որն է, որ շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներն իրենք իրենց բերանով «պրիզնատ» են գալիս, որ եթե որակով երգ գրեն, կամ որակով տեսահոլովակ նկարեն, գումար վճարող չի լինի...

էստեղ հարցեր են առաջանում.

1. Իրենք էլ ընդունում են, որ իրենց արտադրանքը զիբիլ է:
2. Իրենք էլ փաստում են, որ զիբիլի համար կոնկրետ վճարողներ կան, ովքեր շահագրգռված են հենց զիբիլի արտադրության խթանմամբ:
3. Մնում է պարզել, թե էդ վճարողն ո՞վ է:
4. Եւ վերջապես. լավ, արա, բա դուք պոռնիկից ինչո՞վ եք տարբերվում... էն մարմինն է ծախում, դուք էլ ձեր խիղճը ու ...

Բայց ամեն դեպքում, առանցքային կետը... վերջապես «մարդիկ» էլ իրենց բերանով հաստատեցին, որ էս աղբը, որն հրամցվում է հանրությանը, ոչ թե հանրության պահանջարկն է, այլ կոնկրետ ուժերի կողմից բարձր վճարվող պատվեր...

Մնում է վերջապես հասկանանք, ովքե՞ր են էդ ուժերը, որտեղի՞ց են, ի՞նչ է իրենց ուզածը և ինչպես կարելի է դրանց հախից գալ...

Ավաղ, հուսամ էդքան մտածող հիմա դժվար ճարվի... մեծ մասն արդեն էդ աղբով դեգրադացված ու աղբով սնվող խոզ են հիշեցնում: Ոչ թե բանական մարդ, այլ հենց կենդանի,մեկը' ով կենդանու պես ուտում է, քնում, բազմանում, ու սատկում գնում... և ամենևին էլ զբաղված չէ ստեղծագործ աշխատանքով... (ստեղծածներն էլ լավագույն դեպքում աղբ է...' կոնկրետ պատվերով...)...

Փաստացի, դա հաստատվում է նրանով, որ էսօր ինչքան պոռնիկ կա, եթերով ձայն ունեն, ու իրենց սեռական օրգանների գովքն են անում... իսկ օրինակ «Վրեժ Իսրայելյան» անունն ինձ հայտնի դարձավ' գույժից: Նույնը' մեկ այլ գրողի հետ կապված:

Շատ պատահաբար իմացա Կարպիս Սուրենյան անունը' «Բնիկ Որտեղացի ես» գրքի շնորհիվ: Պատիվ ունեցել եմ հեռախոսով խոսելու հետը. եղբայրս, անգամ, հանդիպել էր հետը, բայց ավաղ, առողջությունը չներեց, հրավերս ընդուներ և համալսարան հյուր գար' երիտասարդների հետ ծանոթացնեի: Ասածս ո՞րն է: Եթե Թումանյանի ժամանակ կար Վերնատուն և գրողները Հայ իրականության մեջ ահռելի կշիռ ունեին, և առհասարակ մշակույթի գործիչները իրոք մշակույթի կրողներ էին (Վահրամ Փափազյան, Մարտիրոս Սարյան, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ, Վահան Տերյան, Արշակ Չոբանյան, Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Խաչատուր Աբովյան, .....), ապա այսօր անառակներով ապականում են գրող հասկացությունն առհասարակ, իսկ մտավորական եզրույթը դարձրել են ամենասովորական ծաղրի առարկա, և դրանում հենց մտավորականության մեղքը կա: Մշակույթը KBH չէ, և ոչ էլ զուտ ժամանց ապահովող մարմին' որը դարձրել եք փաստացի...

Ժամանակն է, վերջապես, որ սթափվեն մեր մտավորականները: Էսօր կան անուններ, որոնք դեռ նախորդ դարից իներցիայով գնում են' Սոս Սարգսյան, Դանիել Երաժիշտ... չթվեմ ամենքին (չնայած շատերն անգամ նրանց անունները չգիտեն).... Բայց քանի ուշ չէ, պետք է վերջապես խելքի բերել մտավորական եզրույթը: Մտավորականությունն է օրգանիզմի ուղեղը. պետությունը, իշխանությունը' ողնուղեղի կամ ողնաշարի ֆունկցիա է կատարում ընդամենը: Իշխանությունը կատարող օրգան է, նա չի կարող մտածող օրգան լինել, որովհետև մտածող օրգանը մտավորականությունն է, որը ցավոք էսօր մեռածին հավասար պասիվ վիճակում է, կամ առանձին անհատների ճիգերին է թողնված: Արդյունքում, պարզ , պայմանական ռեֆլեքսների պես պատասխաններ ենք ստանում ցանկացած խնդրին, և ոչ մի' խորքային մտածված ու ֆիլտրված քայլ: Սա նման է ուղեղի բարձրագույն անալիտիկ օրգանի' կեղևի ֆունկցիան կորցրած օրգանիզմի, որը, շատ լավ գիտեք, պարզ բնազդներով ապրող հայվան է, բայց ոչ երբեք բանական արարած: Էսօր եթե էսպես շարունակվի, մեր պետությունը կդառնա այդպիսի պարզ բնազդներով գոյություն ունեցող հայվան, բայց ոչ' բանական էակ: Սթափվել է պետք: Բավական է վերջապես: Մեր ազգը գլխաքանակ չի լրացնում մարդկության շարքերում. մենք կոնկրետ առաքելություն ունենք և համամարդկային պարտավորություններ' որոնք պետք է կատարենք:

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը «Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ ՊԵԿ-ը 2018-ի անելիքները կառուցում է Նախագահի եւ վարչապետի հանձնարարականների հիմքի վրա Նախագահը պետական մրցանակներ է շնորհել տարբեր ոլորտների արժանավորներին Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը Դինքը Թուրքիայի հասարակության խիղճն էր. Ուֆուք Ուրաս Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Եվրամիությունը ֆինանսապես կաջակցի Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնության «Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը JICA-ն կուսումնասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan