AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի զինվորական շքերթի մասին

Վերջին տարիներին Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հունիսի 26-ը՝ ադրբեջանական բանակի օրը, սկսել է դիտարկել որպես ողջ աշխարհին ու հատկապես երկու հայկական հանրապետություններին նավթադոլարների առատ հոսքի հետևանքով առաջին հայացքից կարծես թե բավականին մարզված սեփական մկանները ցուցադրելու հարմար առիթ: Բանակի օրվա նախօրեին անգամ մոռացվում են լուրջ տարաձայնությունները մեծ հյուսիսային հարևանի հետ, հապշտապ կնքվում են պայմանագրեր սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ադրբեջանական բանակի համար նոր նմուշների մատակարարման վերաբերյալ ու տենդագին շտապողականությամբ իրականացվում է դրանց ներկրումն Ադրբեջան, միայն թե հունիսի 26-ին նոր զինատեսակները հասցնեն գերագույն գլխավոր հրամանատարի խոժոռված հայացքի ներքո անցնել «Ազադլիգ» հրապարակով: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը իր մեջ խտացնում է ադրբեջանական ազգային մտածելակերպին հատուկ բոլոր հատկանիշներն ու առասպելները:

«Տ-90» տանկերի ու «Սոլնցեպեկ» հրանետների շարքին հետևող Իլհամ Ալիևը, ինչպես և իր ազգակիցների մեծ մասը, բոլորովին զուրկ է պատմական հիշողությունից. ով ով, բայց Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտը պետք է որ իմանա՝ պատմությունն ունի կրկնվելու՝ պարուրաձև զարգացման հատկություն, և պատմության դասերը հաշվի չառնող պետական գործիչը այդ կրկնվող պատմության պարույրներից մեկում անխուսափելիորեն կանգնում է անցյալի՝ մղձավանջի պես հարություն առած ծանր փորձությունները հաղթահարելու անհրաժեշտության առջև: ԽՍՀՄ փլուզումից հետո երբեք ուժերի հարաբերակցությունը չի եղել ի օգուտ Ադրբեջանի այնքան, որքան արցախյան ազատամարտի տարիներին: Ի՞նչ բերեց այդ գերազանցությունը Ադրբեջանին՝ մեծ գաղտնիք չէ, բավական է նայել ԼՂՀ քարտեզին` հասկանալու համար, թե անցյալ պատերազմում ինչ իրական արժեք է ունեցել ադրբեջանական տանկերի ու հրանոթների քանակը: Պատմական հիշողության բացակայությունն էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և ժողովրդի մոտ ձևավորում է է մի շարք վտանգավոր առասպելներ:

1. Ժամանակն աշխատում է հօգուտ Ադրբեջանի՝ ուժեղացնելով նրան, իսկ Հայաստանը աստիճանաբար թուլանում է:

Ադրբեջանցիները համոզված են, որ Կասպիցի ավազանի նավթային դաշտերում է անհրաժեշտ որոնել իրենց առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը, մոռանալով , որ նավթի գները ունեն երբեմն դեպի նվազումը փոփոխվելու բավականին տհաճ հատկություն, ինչը նավթային մեծ պաշարներ ունեցող ոչ քիչ պետությունների է հասցրել սնանկացման: Հայաստանը անգամ տնտեսական դաժան շրջափակման պայմաններում զարգացնում է իր տնտեսությունը՝ Ադրբեջանի չափ կախվածության մեջ չլինելով արտաքին գործոններից:

2. Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները կարող են բերել վճռորոշ ռազմական գերազանցության և ապագա պատերազմում ապահովել Ադրբեջանի հաղթանակը:
Ադրբեջանցիները հերթական անգամ չեն ցանկանում հաշվի առնել արցախյան պատերազմի դասերը, իսկ մասնագետի մի հայացքը ադրբեջանական զորահանդեսին բավական է հասկանալու համար, որ ադրբեջանական բանակը բնավ չի փայլում բարձր մարտունակությամբ: Շարքում ցածր կարգապահությունը, շարային պատրաստության ցածր մակարդակը վատ զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական աղետալի վիճակի առաջին ախտանիշներն են, իսկ ադրբեջանցիների մարտունակությունն ավելի իրատեսորեն գնահատելու համար բավական է ուսումնասիրել ոչ մարտական կորուստների՝ քանակի առումով պատերազմական ամփոփագիր հիշեցնող տեղեկագիրը: Ադրբեջանցիները հաշվի չեն առնում մի կարևորագույն հանգամանք ևս. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի տարբերություն այդ տարիներին անվտանգ Մոսկվայում դասավանդող ապագա գահաժառանգ Ի. Ալիևի, անմիջականորեն ղեկավարել է արցախյան ազատամարտը և , հիանալիորեն հասկանալով հավանական մարտահրավերներն ու ռիսկերը, կարողանում է հաջողությամբ չեզոքացնել դրանք ՝ ծախսելով անհամեմատ ավելի քիչ նյութական միջոցներ:

Ի վերջո՝ բանակի մարտունակության ամենից անաչառ ու դաժան գնահատողը մարտադաշտն է, ոչ թե «Ազադլիգ» հրապարակի թարմ փռված ասֆալտը: Հրադադարի բոլոր լուրջ խախտումերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չկա գեթ մի դեպք, երբ իրենց իսկ հրահրած սահմանային սադրանքի արդյունքում չտուժի ադրբեջանական կողմը:

Անհրաժեշտ է հասկանալ նաև որ պատերազմական գործողությունների արցախյան թատերաբեմի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները բացառում են միաժամանակ մեծ քանակությամբ տեխնիկա մարտի մեջ մտցնելու հնարավորությունը՝ ավելի մեծ նշանակություն վերապահելով զինվորի մարտական վարպետությանն ու ոգուն: Ինչ փույթ, թե Ադրբեջանը գնել է ևս 90 հատ տանկ, ես անձամբ գիտեմ երեք ազատամարտիկի, ովքեր պատերազմի տարիներին ընդհանուր հաշվով ոչնչացրել են 30-ից ավելի ադրբեջանական տանկեր..

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Օրենքը նորակառույց շենքերի անվտանգությունը սահմանում, իսկ կատարումը թողնում է կառուցապատողների խղճին «168 Ժամ». Նորատ Տեր Գրիգորյանց. «Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի» «Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել «Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը Դավիթ Լոքյանը ՀՀ Նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ընթացքի մասին Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն ԱԺ-ն մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների «Ելք»-ի նախագիծը Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին Հրայր Թովմասյանն անդրադարձել է ՍԴ նախագահ դառնալու խոսակցություններին Մխիթարյանը ճանաչվել է «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ Նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգությունը խախտողներին Իսրայելի Քնեսեթի նախագահը Հայաստան այցելելու նախնական համաձայնություն է տվել Էդվարդ Միլիտոնյանը ընթերցանության և գրքերի սպառման ոլորտում դրական փոփոխություն է տեսնում Հայաստանում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին Ափսոս, հազար ափսոս, որ Վրաստանի իշխանությունները ռուսամետ չեն Բասկետբոլիստ Կարեն Չիվիչյանը 25 միավոր վաստակեց «Սակրամենտո Սթեյթի» հետ խաղում Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Մերկելը հորդորել է Թուրքիային հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին «Ելք»-ն առաջարկում է վերադառնալ բենզինի և սեղմած գազի նախկին դրույքաչափերին և նվազեցնել եկամտահարկը Հայաստանում արևային եղանակը կգերիշխի Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan