Վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը

Վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀոկտեմբերի 8-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:

Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության տարածած մահազդում նշվում է.

«Տաղանդավոր գիտնականի, փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։

Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։

Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում