Այսպես է վերականգնվում ազգային գիտակցությունը

Այսպես է վերականգնվում ազգային գիտակցությունը

Ու ստեղ ինձ գիտե՞ք ինչն ա դզում:

Լավ, պետքա թանկացումներ լինեի՞ն, որ մի քիչ ազգային ու բարի մտածեին մարդիկ: Ամեն ամիս Հայաստան մոտ 12 000 մեքենա է ներմուծվում: Մեքենաներից շատերը դատարկ են գնում մի վայրից մյուսը’ կանգառում կանգնած բազմաթիվ մարդկանց կողքով: Առավոտներն, ասենք հասկանալի է, մարդիկ շտապում են, միգուցե և չկանգնեն ասեն «ժողովուրդ սենց եմ գնում, եկող կա՞»: Բայց գիշերը դատարկ մեքենայով տուն գնացող մարդը, դրսում կանգնած տրանսպորտի սպասող մարդուն կարա՞ հետը վերցնի. Կարա՛:

Ուսանող ժամանակ, մի 10 տարի առաջվա դեպք էր, մի անգամ Լենինգրադյան փողոցում տրանսպորտի էի սպասում, մեքենա չկար, ուշ ժամ էր: Մի մեքենա կանգնեց, թե’ դեպի Բանգլադեշ եմ գնում: Մոտեցա ասեցի, ինչքանո՞վ ես տանում: Ասեց՝ այ ախպեր տաքսի չի, նստի: Նստեցի: Մի քիչ ներքև մի ուրիշ տղա էր կանգնած. Ասեց’ իրան էլ վերցնենք: Ասեց էս ուղղությամբ ենք գնում: Էս տղան, թե’ ես Շահումյան եմ գնում: Ասեց նստի: Նստեց, էս վարորդը իրա ճամփից մի քիչ շեղվեց, մտավ Շահումյան, էս տղուն իջացրինք, հետ եկանք դեպի Մալաթիա’ Լուսաստղի մոտերքը’ ես էի իջնում: Էն մյուս տղան կրակայրիչ ուներ, ասեց ախպեր էս էլ իմ կողմից քեզ շնորհակալություն’ նվեր տվեց վարորդին: Իրար հետ երբ շարունակում էինք ճանապարհը, էս տղուն ասում եմ, ախպեր լավ ա էլի, որ քո պես մտածող մարդիկ կան: Ասում է, ախպեր ջան, ես ո՞նց եմ մտածում, նորմալ սովորական Հայ մարդ եմ, դատարկ մեքենայով տուն եմ գնում, չեմ վռազում, տեսնում եմ կանգնած ես ճամփի վրա, եթե իմ ճամփի վրա ես, ինչի՞ չվրեցնեմ: Ասեց, սա ճիշտ ապրելաձևն է, ուղղակի էսօր էնքան է քչացել էս երևույթը, որ մեկը սենց մի բան է անում, արտասովոր է թվում:

Ասելիքս ի՞նչ է: Սենց որ գնա ու էս համերաշխությունն ամրապնդվի, էս գիտակցությունը արմատավորվի մեր քաղաքացիների մոտ, որ դատարկ մեքենայով գնալիս, կարող ես ուղղակի քո համաքաղաքացուն, քո ազգակից եղբորն էլ տեղափոխել ու ընդամենը ՕՐՀՆԱՆՔ ստանալ դրա դիմաց, վաղն ուղղակի քաղաքային տրանսպորտն անիմաստ բան կդառնա, իսկ Հայ ազգի մոտ փոխադարձ սերն ու կապվածությունը ազգային գիտակցությունը նորից կգա իր բնականոն տեսքին: Ողջունում եմ բոլոր էն քաղաքացիներին, ովքեր իրենց մեքենաներով քաղաքացիներին տեղափոխելու պատրաստակամություն են հայտնել: Աստված բազմապատկի ձեր հնարավորությունները և ազգին նվիրվելու ազգային գիտակցությունը:


Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում