Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Լիբանանի նախկին նախագահին
12/08/2013 16:45
Նմանատիպ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բիքֆայայի վանքում օգոստոսի 12-ին ընդունել է Լիբանանի Հանրապետության նախկին նախագահ Էմին Ժեմայիլին: Ինչպես տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսությունը, զրուցակիցները շուրջ մեկ ժամ տեւած հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արեւելքում եւ Լիբանանում ընթացող իրադարձությունները: Քննակմանը հատուկ անդրադարձ է կատարվել Սիրիայի կացությանը եւ քրիստոնյա համայնքների պատուհասած մարտահրավերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում