AM | RU
USD
EUR
RUB

Թե ինչու է ձախողվում Քարվաճառի վերաբնակեցումը

 
 

Քարվաճառի ազատագրումից անցել է 20 տարի: Այսօր Քարվաճառում ամենաճոխ հաշվարկներով ապրում է 700 հոգի: Ես ու ամուսինս Քարվաճառ ենք տեղափոխվել ոչ թե սոցիալական կարիքից դրդված, ոչ թե այն պատճառով, որ մենք այստեղ հեշտորեն տուն ստանալու ակնկալիք ունեինք կամ էլ ցանկանում էինք կյանքում որեւէ ձախորդություն մոռանալ' փոխելով բնակավայրը: Ոչ, որքան էլ տարօրինակ հնչի, մենք տեղափոխվել ենք այստեղ' Քարվաճառի բնակչությունն ավելացնելու, Քարվաճառին մեր հնարավորությունների չափով օգտակար լինելու եւ այստեղ որեւէ բան ավելացնելու նպատակով: Քարվաճառում մեզ տուն չեն տվել, դա բոլորին է հայտնի: Այսօր մենք կառուցում ենք մեր տունը' երկու բարերարների տված գումարով եւ մեր աշխատավարձով:

Պետությունից մենք որեւէ ակնկալիք չունենք, չնայած որ Քարվաճառի վերաբնակեցումը հայտարարվում է որպես պետության կարեւորագույն խնդիրներից մեկը: Մենք հույս ունեինք միայն, որ պետությունը ջուրն ու հոսանքը կհասցնի մեր տուն: Պետք է ասեմ, որ ջուրն իրոք մինչեւ մեր բակ հասավ: Շնորհակալություն: Իսկ ահա հոսանքի պատմությունն ավելի հետաքրքիր լուծում ստացավ. պարզվեց, որ էլէկտրասյուները տեղադրում է պետությունը (այո, փառք Աստծո), իսկ ահա էլէկտրալարը պետք է գնենք մենք' սեփական միջոցներով:

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարն արեց իր կարողացածը' խնդրին հօգուտ մեզ լուծում տալու համար, սակայն Քաղաքաշինության նախարարությունը որոշել է, որ մենք տուն կառուցելուց առաջ պետք է նախագիծը հաստատման ներկայացնեինք, որից հետո մենք ջուր ու հոսանք կունենայինք: Իհարկե, ես դեմ չեմ, լավ կլիներ, որ Քարվաճառի բոլոր տները կառուցելուց առաջ այդպիսի նախագծեր ներկայացված լինեին, տները սանիտարական եւ անվտանգության չափանիշների համապատասխան կառուցվեին: Բայց արդա՞ր է այդ բոլորը միայն մեզնից պահանջելը, որոշում կայացնելուց առաջ պե՞տք չի հաշվի առնել այս քաղաք կոչվող գյուղակի իրական վիճակը...

Քարվաճառում բնակություն հաստատել պատրաստվող հաջորդ ընտանիքին էլ խորհուրդ կտամ ի նկատի ունենալ, որ միգուցե իրենք արդեն էլեկտրասյուներն էլ իրենց միջոցներով տեղադրեն...ինչ իմանաս, թե վերաբնակեցման համար այստեղ էլ ի՞նչ կհնարեն...

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար «Ժողովուրդ». Ինչպիսին կլինի կառավարության կառուցվածքը «Հրապարակ». Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է «Ժամանակ». Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում «Ժամանակ». Ջերմ համագործակցություն ԲՀԿ-ի և ՀՀ ոստիկանության միջև ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan