Երևանում անց է կացվել ՀՀ մարզերում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ համաժողով

Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախաձեռնությամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Երևանում առաջին անգամ անց է կացվել «ԵՊՊ հայաստանյան պատվիրակները» դերախաղ-համաժողովը’ Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական երիտասարդական պառլամենտի հայաստանյան ներկայացուցչությունից, օգոստոսի 17-ին կայացած համաժողովին մասնակցել են ավելի քան 30 երիտասարդներ, որոնք աշխատել են 7 աշխատանքային խմբերում՝ յուրաքանչյուրը ներկայացնելով Հայաստանի 7 մարզերի (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Կոտայք Վայոց Ձոր) զբոսաշրջային հնարավորությունները մի շարք ներդրողների: Ներդրողների քվեարկությամբ Գեղարքունիքը ճանաչվել է ամենաբարձր զբոսաշրջության պոտենցիալ ունեցող մարզ, մինչդեռ պատվիրակների քվեարկությամբ այդպիսին ընտրվել է Վայոց Ձորը: Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիմը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ԵԵՊ-ի օժանդակությամբ կմեկնի տվյալ մարզ՝ ավելի խորը ուսումնասիրություն կատարելու:

Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) առաքելությունն է Հայաստանում խրախուսել երիտասարդների անկախ և քննադատողական մտածողությունը սոցիալ-քաղաքական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նպաստել կարևորագույն մասնագիտական և հասարակական հմտությունների ուսուցմանը համաժողովների միջոցով: ԵԵՊ-ն հիմնադրվել է 1987թ. և ունի ներկայացչություններ 41 երկրներում: Հայաստանը դարձել է ԵԵՊ-ի լիիրավ անդամ 2012 թվականի դեկտեմբերին և վերջին ամիսների ընթացքում արդեն իսկ իրականացրել մի շարք մեծ նախագծեր՝ ներգրավվելով հազարավոր ? ?ւսանողների և ավագ դպրոցի աշակերտների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում