AM | RU
USD
EUR
RUB

Հայոց ցեղասպանությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պաշտոնյաներն արհամարհում են Թուրքիայի սպառնալիքները

 

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերրի Օ'Ֆարելն արհամարհանքով է պատասխանել Թուրքիայի սպառնալիքներին' արգելելու Հայոց ցեղասպանությունը ճանաչած ավստրալացի պատգամավորներին 2015 թվականին մասնակցել ANZAC տոնին (The Australian and New Zealand Army Corps Day) : «Արմենպրես»-ի հաղորդմամբ' օգոստոսի 21-ին ավստրալական ABC հեռուստաընկերության պատրաստած հաղորդման ժամանակ Ավստրալիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Գուլսերեն Քելիքը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունած վարչապետ Օ' Ֆարելին և Նոր Հարավային Ուելսի այլ պատգամավորներին կմերժվի վիզաներ տրամադրել' Գալիպոլիում անցկացվելիք ANZAC տոնին մասնակցելու համար:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետն ի պատասխան հայտարարել է, որ թուրքական կառավարության արգելքն անընդհատ կհիշեցնի ազատության համար ավստրալացի զինվորների պայքարն ու հերոսությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: «Ինչ սարսափելի մեղադրանք գլխավոր հյուպատոսի կողմից' ուղղված ազատությունների դեմ, որի համար կռվել են Գալիպոլիում», - The Australian թերթի փոխանցմամբ' լրագրողներին ասել է վարչապետը' հավելելով, որ ոգեկոչման արարողությանը կնախընտրեր տեսնել Գալիպոլիի վետերանների ժառանգներ? ?ն, քան քաղաքական գործիչների:
Օգոստոսի 21-ին ավստրալական ABC հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ էր պատրատել' նվիրված Հայոց ցեղասպանությանը: 2015 թվականին լրանում է ինչպես 1915 թվականին զոհված մոտ 1,5 միլիոն հայերի և Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում ավստրալիացի զինվորների մահվան 100-ամյա տարելիցը: Ինչպես յուրաքանչյուր տարի ապրիլին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնպես և հազարավոր ավստրալացիներ ուխտագնացություն են կազմակերպում Գալիպոլի' հարգանքի տուրք մատուցելու ընկած զինվորների հիշատակին:

«Նրանք համակարգված կերպով պարզապես բնաջնջել են ժողովրդին' համայնք առ համայնքը, գյուղ առ գյուղ: Հետաքրքիր է, որ երբ Ադոլֆ Հիտլերը ծրագրում էր հրեաների ցեղասպանությունը և որոշ հարցեր էին բարձրացվել, նա պատասխանել էր. «Մի անհանգստացեք, ով է հիշում հայերի ցեղասպանությունը»»,- հաղորդման ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը:

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ստորին և վերին պալատները մայիսին ընդունել էին Օսմանյան կառավարության կողմից կազմակերպած և իրականացրած' Հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող և Հայոց ցեղասպանության ընդունումը վերահաստատող բանաձև: Թուրքիան պնդում է, թե փաստաթուղթը չի համապատասխանում պատմական փաստերին: Բանաձևի ընդունմանը հաջորդել էր Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որով արգելվում էր ավստրալացի քաղաքական գործիչներին այցելել Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 2015 թվականի ANZAC-ի հիշատակի միջոցառումներին:

«Մենք հայտարարում ենք, որ չենք ների նրանց, ովքեր կանգնած են այդ որոշման հետևում, որ մենք չենք ցանկանում նրանց այլևս տեսնել Չանաքալեում»,- ABC-ին նշել է Գալիպոլիի համայնքի ղեկավարը:

«Ես սրտի կաթված չեմ ստանա, եթե չկարողանամ գնալ այնտեղ, բայց, կարծում եմ, անազնիվ է ինչ-որ ընդհանուր արգելք կիրառել Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրադարանի բոլոր անդամների հանդեպ»,- սպառնալիքին պատասխանել է Ֆրեդ Նայլը:

Ավստրալական հեռուստաընկերության պատրաստած ֆլիմում ելույթ է ունեցել նաև մեծ ճանաչում վայելող անվանի ցեղասպանագետ Քոլին Թաթցը, ով հաստատել է. «Աշխարհի տարբեր վայրերից հավաքված վճռորոշ գիտական ապացույցներ կան, որ ցույց են տալիս, որ 1915-1922 թվականններին հայերի, Պոնտոսի հույների և ասորիների հետ տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն է, որի արդյունքում բնաջնջվել է այդ ժողովուրդների կեսը»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ABC հեռուստաընկերությանը' հաղորդումը պատրաստելու, պատմական փաստերը վեր հանելու համար:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը «Ժողովուրդ». Զեյնալյանի թիրախում են Վճռաբեկի քաղաքացիական պալատի 11 դատավորներ «Ժամանակ». Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները «Փաստ». «Վստահության կորստի» իրավական և քաղաքական ենթատեքստերը «Հրապարակ». Միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների մոտ դժգոհություններ են հասունանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 19 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և նամակագրության ապահովումը Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan