ԱՄՆ-ի Արմենիա ավանին չի թույլատրվել հիվանադանոցի կառուցման համար նվիրատվություն անել

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Բրեդֆորդ վարչական շրջանում գտնվող Արմենիա ավանի ավագանուն չի թույլատրվել 10 հազար դոլարի նվիրատվություն կատարել համայնքային հիվանդանոցի կառուցման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով տեղական thedailyreview.com լրատվական կայքը, այս մասին հայտարարել է ավանի քարտուղար Էբի Ուերլոքը: «Ավանի փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո պարզ դարձավ, որ ավանն իրավունք ունի յուրքանչյուր մշտական բնակչի անունից նվիրաբերել ընդամենը մեկական դոլար: Հետևաբար, նախատեսված 10 հազար դոլարի ներդրումը չի կարող իրականացվել»,- նշվում է Ուերլոքի զեկույցում:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի կառուցապատմանը, ավագանու անդամներից Չադ Հարվիքը հայտնել է, որ շինարարական աշխատանքները շարունակում են օրակարգում մնալ:

Այն զբաղեցնում է 19 քառակուսի մղոն մակերես, որից 1 քառակուսի մղոնը ջրային տարածքներ են: Բնակչությունը կազմում է մոտ 180 մարդ: Այնտեղ ապրող տղամարդկանց միջին տարիքը 50 է, կանանցը’ 49:

Հայերի հետ ավանի անվանման կապի մասին ստույգ տեղեկություն հայտնի չէ: Տարիներ առաջ Pennsylvania Township News ամսագրում մեկնարկել էր “What’s in a Name” սյունակը’ նվիրված նահանգի ավանների անունների ծագումնաբանությանը: Ըստ ամսագրի’ ավանին Արմենիա (Armenia) անունը տրվել է վերաբնակների կողմից, ովքեր, կարոտելով իրենց հայրենիքը, նոր տարածքներն անվանել են իրենց հայրենի տեղանուններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում