Երեւանի կենդանաբանական այգում ֆիլմեր կցուցադրվեն

Երևանի կենդանաբանական այգին սկսում է բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները:Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը'(FPWC) «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ oգոստոսի 24-ին, ժամը’ 20:00-ին, Երևանի կենդանաբանական այգում կցուցադրի «Ագահության մոլուցք» ֆիլմը:

Ֆիլմում պատմում է ապօրինի անտառահատումների և Հայաստանի Հանրապետության կանաչապատ տարածքների ոչնչացման մասին, ինչպես նաև փորձագետները ներկայացնում են առաջարկներ’ ապօրինի անտառահատումները բացառելու և դրանք վերականգնելու համար: Ֆիլմի ավարտից հետո կլինի նաև թեմատիկ քննարկում: Կինոդիտումը տեղի կունենան Երևանի կենդանաբանական այգու ցուցադրությունների համար նախատեսված բացօթյա տարածքում, օգոստոսի 24-ին’ ժամը’ 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում