AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայում հայկական մշակույթին նվիրված թանգարան կբացվի. The Economist

 

Անգլիական The Economist հանդեսն անդրադարձել է Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Տիգրանակերտ) քաղաքում հայկական թանգարանի բացմանը:  Անատոլիայում (պատմական Հայաստան) հայկական մշակույթի և արվեստի այս առաջին թանգարանը կբացվի մինչև 2013 թվականի վերջ' Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մի հատվածում: Թանգարանում ներկայացված կլինեն այդ տարածաշրջանի հայերի պատմությունը, մշակույթն ու կենցաղը' մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանություն:

Ցուցադրությունը կազմակերպելու համար Սուրբ Կիրակոս եկեղեցու ներկայացուցիչները կոչ էին արել իրենց նվիրաբերել դիարբեքիրցի հայերին պատկանած արժեքավոր առարկաներ, նկարներ, առօրյա կենցաղային իրեր, փաստաթղթեր: Դիարբեքիրի քաղաքապետարանը խոստացել էր ցուցադրության համար հոգալ եկեղեցու բոլոր ծախսերը, ինչպես նաև ապահովել դրա անվտանգությունն ու մաքրությունը:

«Թանգարանի կառուցման նպատակն է ցույց տալ, թե ինչ ներդրում են ունեցել հայերը քաղաքի բարեկեցության և մշակութային զարգացման գործում: Այցելուները կտեսնեն լուսանկարները, իրերը, և նրանց մեջ հարց կառաջանա. «Ո՞ւր են կորել այս մարդիկ»,- նշել է «Սուրբ Կիրակոս» հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքը:

Համարվում է, որ մինչև Ցեղասպանությունը 2 միլիոն հայ է բնակվել Թուրքիայում, այժմ նրանց թիվը 70 հազար է: Վերապրածները հիմնականում ցրվել են Մերձավոր Արևելքով, Եվրոպայով, Ամերիկայով և Ավստրալիայով մեկ: Թուրքիայում մնացած հայերի զգալի մասն իր գոյությունը պահպանելու համար պարտադրված իսլամ է ընդունել: Ծպտյալ հայերի ստույգ թիվը հայտնի չէ: Թուրք պատմաբան Օսամ Քոքերը հիշում է, որ ժամանակին Դիարբեքիրի բնակչության կեսը քրիստոնյաններ էին' հիմնականում ուղղափառ հայեր:

Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է երկու տարի առաջ' 2011 թվականին, հայկական համայնքի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ: Շուրջ 20 տարի ավեր վիճակում գտնվելով' Սուրբ Կիրակոսը դարձել է Թուրքիայում առաջին եկեղեցին, որ վերականգվել է մշտական գործարկման համար:

Լրահոս
Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերությունների գործով հրավիրվել է հարցաքննության ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan