Հալեպում սնունդ հայթայթելը մեծ խնդիր է

Հալեպում կենցաղային պայմանները կրկին վատացել են, քաղաքին սննդամթերք հասցնելու ուղիները փակվել են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: «Դեպի քաղաք մուտքի ուղին, որն օգտագործվում էր Հալեպի բնակչությանը սնունդ և վառելանյութ մատակարարելու համար, կրկին բախումների կիզակետում է, և քաղաքին սննդամթերքով ապահովման դժվարությունն եր են առաջացել»,-նշեց նա: Զարմիկ Պողիկյանի խոսքերով’ քաղաքում գործում են միայն երեք կենտրոնական փռեր, որոնց դիմաց մարդիկ երկար հերթի են կանգնում: Բանջարեղենի և մրգի գինը շատ բարձր է, բացի դրանից, կարելի է գտնել շատ քիչ տեսականի: Նույն վիճակում են նաև կաթնամթերքն ու մսեղենը: Անցած երկու շաբաթվա ընթացքում պետական միջոցների հաշվին մարդկանց տրամադրվում էր բենզին, որի հատկացումը կրկին դադարել է: Անվտանգության տեսնակյունից, Զարմիկ Պողիկյանի բնորոշմամբ, ևս իրավիճակը հանդարտ չէ, շարունակվում են զինյալ բախումներն ու դիպուկարաների եւ ռումբեր ի անկանխատեսելի վտանգը:

Կյանքը Հալեպում շարունակվում է’ հակառակ այս դժվարություններին: «Հալեպահայությունը շարունակում է կազմակերպել իր կյանքը: Հալեպի վարժարանները, այդ թվում’ բոլոր հայկական վարժարանները, հայտարարել են ուսումնական տարվա սկիզբը, աշակերտների ընդունումն սկսված է արդեն, ընթացքի մեջ են հայակական վարժարանների կազմակերպչական աշխատանքները’ աշակերտներին դասագրքերով ապահովումը, դասացուցակների կազմումը և այլն»,-հայտնեց Զարմիկ Պողիկյանը:

ՄԱԿ-ի տվյալներով’ ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013 թ. ապրիլ մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը ՄԱԿ-ի վերջին տվյալներով գերազանցում է 2 միլիոնը: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը, այդ թվում’ հայերը: Վերջին շրջանում հայ զինծառայողներ են մահացել մարտերի ընթա ցքում, բազմաթիվ հայեպահայեր վիրավորվել են, որոշները երկրից դուրս գալու ճանապարհին առևանգվել, ապա բաց թողնվել:

Անի Նազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում