AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը մասնակցում է աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթին

 
 

Սեպտեմբերի 1-ին 50 երկրներում մեկնարկում է «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական մրցույթը, որն արդեն երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ։ Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350.000-ը։ Այս տարի սպասվում է, որ այդ թիվը էլի ավելի կաճի։

Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի հետ միասին։ Մրցույթի հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն, իսկ գլխավոր աջակիցը «Յուքոմ» ընկերությունն է։

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։ Կարելի է մասնակցել ինչպես սեպտեմբերի ընթացքում արված լուսանկարներով, այնպես էլ նախկինում արված լուսանկարներով։ Մրցույթի պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսվա ընթացքում լուսանկարներ են բեռնում Վիքիպահեստ՝ Վիքիմեդիա նախագծերի պատկների և տեսաձայնային նյութերի շտեմարան։ Վիքիպահեստի շուրջ 18 միլոն մեդիաֆայլերը ազատ արտոնագրով են, այսինքն՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի դրանք ազատորեն օգտագործել, տարածել և ձևափոխել թե՛ Վիքիպեդիայում, թե՛ ցանկացած այլ տեղ, այդ թվում համացանցից դուրս, օրինակ դասագրքերում, տպագիր հանրագիտարաններում, գրքերում, ֆիլմերում, ԶԼՄ-ներում, համակարգչային ծրագրերում և այլն։

Աշխարհում միլիոնավոր հուշարձաններ կան, սակայն դրանց միայն փոքր մասի լուսանկարներն են հասանելի ազատ արտոնագրով։ Մրցույթի կազմակերպիչների և մասնակիցների ցանկությունն այդ բացը լրացնելն է։ Միջոցառման կազմակերպիչներից Ալեքսեյ Չալաբյանի գնահատմամբ այս պահին Հայաստանի հուշարձանների հազիվ 1%-ի լուսանկարները կարելի է գտնել Վիքիպահեստում, «Այն էլ մեծ մասամբ միջակ որակի, ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել»։

Մրցույթի նախապատրաստման ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում են տեղադրվել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում «պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի» կարգավիճակ ունեցող շուրջ 25.000 հուշարձանի ցանկերը։ Մրցույթի մասնակիցներն այդ ցուցակների օգնությամբ կարող են իմանալ, թե ինչ հուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք և լուսանկարել։

Միջոցառման կազմակերպիչներից Վաչագան Ղռաթյանը գտնում է, որ մրցույթը «հետաքրքիր է, արկածային և օգտակար»։ «Վերցնում ես ֆոտոխցիկ կամ պարզապես բջջային հեռախոս, ճանապարհ ես ընկնում, լուսանկարում բացահայտածդ հուշարձանները և բեռնում Վիքիպահեստ։ Քո շնորհիվ հիմա ամբողջ աշխարհը կարող է ճանաչել այդ հուշարձանը»։

Այսպիսով, հուշարձաններ «թվայնացնելու» և ազատ բովանդակություն ստեղծելու շնորհիվ միջոցառումն մեծ կարևորություն ունի Հայաստանը և հայկական մշակույթն ողջ աշխարհին ներկայացնելու գործում։ Բացի այդ շատերի համար այն առիթ է սովորելու ավելացնել նյութեր Վիքիմեդիա նախագծերում։

Մասնակիցներին աջակցելու և խրախուսելու համար սեպտեմբեր ամսվա ընթացքում «ֆոտոզբոսանքներ» են նախատեսվում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Շուշիում։ «Շատերը գաղափար չունեն, թե ինչպես կարելի է նկար տեղադրել Վիքիպահեստում։ Մենք կօգնենք նրանց։ Բացի այդ, կարծում ենք, շատ ավելի հետաքրքիր է ֆոտոզբոսանքից հետո միասին նկարները բեռնելը։»

Մրցույթի տեղական հաղթողներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսի։ Բացի այդ, առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ։

Լավագույն 10 լուսանկարները անցնելու են միջազգային փուլ։ Միջազգային ժյուրին կընտրի բոլոր երկրների լավագույն 10 լուսանկարները։ Այստեղ ևս կլինեն մրցանակներ և ցուցահանդեսներ։

Լրահոս
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը» ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում Բակո Սահակյանը հետևել է մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ «Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ) Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին «Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան Արցախի նախագահը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan