Դժվար է նույնացնել Հայոց ցեղասպանությունը և սիրիական ճգնաժամը. «The Atlantic»

Հարյուր տարի առաջ, երբ ԱՄՆ կանգնած էր Արևմտյան Հայաստանի տարածքում և Սիրիայում «մարդու իրավունքների ճգնաժամի առաջ», որոշում կայացվեց չմիջամտել: Այն բանից հետո, երբ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին էթնիկ հայերն Օսմանյան կայսրության տարածքում ոչնչացվեցին, ԱՄՆ նախագահ Վիլսոնը կոչ նարեց Կոնգրեսին օգնել մնացածշ հայերին պետություն ստեղծելու հարցում, սակայն, ասելով, որ ամերիկյան հանրությունը չի աջակցի միջամտությանը, Կոնգրեսը հակառակ որոշում կայացրեց:

Պատմության նման վերաշարադրմամբ է ամերիկացի լրագրող Էմմա Գրինը «The Atlantic» հանդեսում ներկայացնում այսօր ԱՄՆ-ի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկի’ սիրական ճգնաժամին միջամտելու խնդրի շուրջ ծավալված քննարկումները:

«1915թ-ի ապրիլի 24-ի գիշերը օսմանյան զինվորները ձերբակալեցին ավելի քան 200 հայ մտավորականների և առաջնորդների կայսրության մայրաքաղաքում’ Կոստանդնուպոլսում: Այնուհետև ներքին Անատոլիայում, որը ժամանակակից Թուրքիայի մաս է կազմում տղամարդիկ սպանվեցին: Հաջորդ յոթ տարիների ընթացքում մոտ 1.5 միլիոն հայերի սպանվեցին սիրիական անապատներում, ենթարկվեցին զանգվածային ոչնչացուման, զոհ գնացին համաճարակների և այլն»,- գրում է Գրինը:

Լրագրողն այնուհետև ներևկայացնում է այն ամերիկացիների հսկայական ջանքերը, որոնք այդ տարիներին հանգանակությունների միջոցով օգնություն էին փոխանցում թուրքական վայրագություններից տառապող հայ ժողովրդին և Ցեղասպանությունից փրկվածներին: Օրինակ’ Հայկական և սիրական օգնության ամերիկյան կոմիտեն տարբեր միջոցառումների շնորհից շուրջ 5 միլիոն դոլար է կարողացել հանգանակել’ օժանդակելու Թուրքիայում, Պարսկաստանում, Սիրիայում և Պաղեստինում Ցեղասպանությունից փրկված հայերին: Այս մասին 1916թ-ին գրել է նաև The New York Times-ը: Այնուհետև այս կազմակերպություններ ներառվել է Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի կազմի մեջ

Նախագահ Վիլսոնը ևս աջակցել է օգնության կազմակերպման հարցերում կազմակերպության ջանքերին: Նա շարունակաբար միջնորդում էր Հայկական հարցում ամերիկյան միաջմտության օգտին: «Դուք մտածե՞լ եք հայերի տառապանքների մասին: Դուք ձեր գումարները տրամադրում եք, որպեսզի օգնեք տառապած հայերին իրենց տառապանքներից հետո, հիմա կենտրոնացրեք ձեր ուժերը, որպեսզի նրանք նորից չտառապեն»,- ասում էր Վիլսոնը: Նրա կարծիքով’ այս խնդրի լուծումը կլիներ այն, որ ԱՄՆ օգներ հայերին ստեղծելու սեփական կենսունակ պետությունը, սակայն ամերիկյան Կոնգրեսը չվերցրեց Հայաստ անի մանդատը:

«Իհարկե, դժվար է համադրել Հայոց ցեղասպանությունը և այսօր Սիրիայում կատարվող իրադարձությունները: Նշանակալի է սակայն, թե ինչպես են փոխվել պետությունների սահմաններն այս տարածաշրջանում պատմության ընթացքում: Ժամանակակից Հայաստանը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում: Երկու երկրների մեջ ընկած են Թուրքիան, Իրաքը և Իրանը: Այնուամենայնիվ, այսօր էլ անցյալի արձագանքը գերբնական է և շատ, շատ տխուր»,- եզրափակում է Էմմա Գրինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում