AM | RU
USD
EUR
RUB

Երեխան վերածնունդն ու շարունակությունն է իր ծնողների և իրենց ցեղի անմահության արտահայտությունը...

Այսօր շատ-շատերը երազում են երկար կյանք, անմահություն, հավերժություն... Շարունակականությունն ու հավերժական կատարելագործումը մարդու սերունդների մեջ է տեղի ունենում: Մարդու ամենաուժեղ բնազդը' ոչ պայմանական ռեֆլեքսը' բազմացման ռեֆլեքսն է, ինքն իր նմանին ստեղծելու ինքնավերարտադրվելու, բազմանալու ֆունկցիան է (որի վրա ի դեպ խաղում են, ցավոք այդ ֆունկցիայի բուն նպատակը խեղելով ու մանկածնության դեմ պայքարելով): Ու ամենից աբսուրդն էստեղ այն է, որ հավերժականության ու անմահության, շարունակականության ձգտող մարդն էսօր խուսափում է իր նմանից, ինքն իրենից շատ ստեղծելուց' շատ երեխաներ ունենալուց:Մենք հաճախ մոռանում ենք անգամ, որ ամենամեծ ժառանգությունը, որ պիտի թողնենք մեր սերունդներին, դա ոչ թե տունն է կամ հարստությունը' այլ եղբայրներն ու քույրերը' իրանց նմաններին, արյունակից, իրենց տեսակից, որոնց ամբողջության մեջ են իրենք անպարտելի:

Հսկայական համակարգեր են աշխատում այսօր' խաղալով մարդու ամենաուժեղ բնազդի վրա' դա օգտագործելով հասարակության փչացման ու այլասերման համար: Դրա վառ վկայությունն է նաև "սեռական դաստիարակություն" եզրույթը, որն ինքնին արդեն սխալ տերմին է, քանի որ դրա առողջ ընկալման դեպքում դա պետք է լինի' "վերարտադորղական առողջության մասին կրթություն" եզրույթի տեսքով, որն իրենից ենթադրում է առողջ սերունդ ունենալու, ֆիզիկական առողջության մասին կրթություն, ոչ թե տարբեր տեսակի արատավոր երևույթների պրոպագանդա, ինչը սովորաբար արվում է հենց "սեռական դաստիարակություն" եզրույթի ներքո:

Ամեն դեպքում, հուսամ, որ կգա պահը, եւ հասարակությունը վերջապես կսթափվի, կհասկանա, որ սոցիալական լավ պայմաններ ժառանգելով իր սերունդին, նյութական հարստություն ժառանգելով' հաճախ վնասում ենք մեր սերունդին, նրանց դարձնելով ձրիակեր, չաշխատող ու դեգրադացվող: Ստեղծում ենք բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի բոլոր տաղանդներն ու հնարավորությունները, որոնք մեր սերունդը, մեր երեխաները ժառանգում են մեզնից' մեռնեն, քանի որ ամեն ինչով ապահովված երեխան խնդիր չունի լուծելու և հետևաբար կարիք ու նպատակ չունի կատարելագործման: Ցավոք, այսօր շատերից ենք լսում, պայմաններ չկան շատ երեխա ունենալու և այլն:

Իմ 4-րդ եղբայրը ծնվել է 1993 թվականին, ինձնից 8 տարով է փոքր, միջնեկ եղբորիցս' 5: Այդ տարիներին Գորիսը ռմբակոծվում էր, փող չկար, լույս չգար, գործ չկար, վառելիք չկար, ոչինչ չկար, եւ եթե իմ ծնողներն էլ առաջնորդվեյին էսօրվա հիմար, բայց գերակշռող այդ կարծրատիպով, էսօր մենք մի զինվոր պակաս կունենայինք մեր սահմանին: Եղբայրս, որ ապագա ճարտարապետ է, հիմա Հայոց սահմանն է պահում: Ու պատվով է կատարում իր պարտքը, և հպարտ է Հայոց բանկում ծառայելու համար...

Ժամանակն է, ժամանակն է սթափվելու: Մենք պետք է հասկանանք, որ մենք լուրջ պատերազմի մեջ ենք: Շատ ավելի լուրջ, քան Արցախյան պատերազմն էր... Ավելի լուրջ, քան անգամ 1915 թվականի ցեղասպանությունն էր: Տարօրինակ թող չթվա ասածս. եթե Արցախում և կամ 1915 թվականին թշնամին զենքը դեմ էր տալիս ճակատիտ և դու հստակ գիտեիր, որ նա թշնամի է և պատրաստվում է քեզ ոչնչացնել ֆիզիկապես, և հնարավորության դեպքում, դու կարող էիր պաշտպանվել, ապա այսօրվա պատերազմը վտանգավոր է նրանով, որ դրված չէ քեզ ֆիզիկապես ոչնչացնելու հարցը: Պատերազմի այս տեսակը ենթադրում է, քեզ որպես տեսակ ոչնչացնելը, ոչնչացնել ոչ թե ֆիզիկապես , այլ քեզ ձևախեղել այնպես, որ դու ոչ միայն վտանգ չներկայացնես իր համար, այլև ծառայես իր շահերին' դառնալով նրանցից մեկը' նրանց ստրուկը: Ստրուկ, որ անգամ չի գիտակցում իր կարգավիճակը, և իրեն թվում է, թե ինքն իր ազատ կամքով է ընտրել այդ կարգավիճակը և դա' այդ ստրկությունը, որքան էլ որ աբսուրդ է, կոչում է ազատություն:

Ուռուցքային բջիջները, մեր ձևախեղված բջիջներն են, և ինչքան քիչ են տարբերակված դրանք որևէ տեսակի, այդքան ավելի չարորակ է ուռուցքը: Ցավն այն է, որ տվյալ պարագայում ևս օրգանիզմը չի պայքարում, որովհետև պայքարելու համար, անհրաժեշտ է, որպեսզի իմունիտետի բջիջները ճանաչեն բջիջը ձևախեղված'մեկ, և երկրորդ' օտար, այլ' իր' օրգանիզմի հետ կապ չունեցող: Խնդիրն այն է, որ գենետիկորեն կորիզից' ներսից խեղված ուռուցքային բջիջը արտաքին թաղանթում պահում է օրգանիզմի գենոֆոնդը, արդյունքում, օրգանիզմի իմունիտետն իրականացնողն բջիջների կողմից դա ճանաչվում է խեղված, բայց դա ոչնչացնելու համար, չի լինում երկրորդ պայմանը, այսինքն օրգանիզմը դա ընկալում է որպես սեփական բջիջ և դրանով վերջանում է հարցը: Արդյունքում, ուռուցքը ոչնչացնելով օրգանիզմը ոչնչանում է նաև ինքը: Ժամանակին այս հոդվածի մեջ անդրադարձել եմ այս երևույթին:

Փաստացի, ստացվում է, որ օրգանիզմը' տվալ դեպքում մենք, չհասկանալով վտանգը, չենք պայքարում մեզ ոչնչացնել սպառնացող երևույթի ու ազդակների դեմ, իսկ երբ չկա պաշտպանություն, օրգանիզմը խոցելի է: Ցավոք, մենք այսօր չենք գիտակցում, որ մենք լուրջ պատերազմի մեջ ենք: Կրկնում եմ, շատ ավելի լուրջ ու վտանգավոր, քան Արցախյան պատերազմն էր անգամ:

Արցախում մենք հստակ գիտեինք մեր ճակատին զենք պահողին, և ձեռներիս տակ եղածով պաշտպանվում էինք: Իսկ հիմա, չենք պաշտպանվում և խոցելի ենք, որովհետև հակառակորդը հարձակվել է մեր վրա' մեր կերպարով և չի ներկայանում որպես թշնամի, այլ ներկայանում է որպես փրկիչ և այլն: Սա տեսակի պատերազմ է: Սա դուրս է անգամ ձեր պատկերացրած քաղաքականությունից և դուրս է անգամ պետությունից: Մենք ընկել ենք, ինչ որ մանր կենցաղային խնդիրների հետևից եւ ցավոք սրտի, մենք ամեն օր պարտվում ենք այդ պատերազմի մեջ, ամեն պահի տանուլ ենք տալիս, մի որևէ ճակատամարտ' տեսակի պահպանման, քաղաքակրթությունների պատերազմում: Առանձին անհատների ուսերին է մնացել այդ պատերազմը: Եթե չսթափվենք, եթե չկառչենք մեր արժեքներին, եթե չսնվենք մեր արմատներից վաղը ուշ կլինի' չենք լինի արդեն որպես տեսակ: Ժամանակին սովետ միության հատուկ ծառայություններում աշխատած մի բարձրաստիճան պաշտոնյա, մի առիթով ասում էր. "երկար տարիներ ես պայքարել եմ նացիոնալիզմի դեմ, իսկ հիմա ձեզ ասում եմ, որ եթե ուզում եք գոյություն ունենալ, եթե ուզում եք հաղթել, ոչ թե նացիոնալիստ , այլ սուպերնացիոնալիստ պետք է լինել...": Կրկնում եմ, սա մի մարդու խոսքեր են, ով երկար տարիներ պայքար է մղել նացիոնալիզմի դեմ...

Գալով սկզբին' ամփոփենք...

Սիրելիներս, մենք պատերազմի մեջ ենք: Լու՜րջ, իսկապես լուրջ ու շատ վտանգավոր պատերազմի մեջ: Մեր տեսակն է վտանգված: Մենք խնդիր ունենք լուծելու: Ամեն հայ, ամեն մարդ պիտի հասկանա, որ ինքն ուժեղ է, հավետ է ու հավերժական է նախ և առաջ իր ժառանգության մեջ' իր ժառանգների իր ստեղծածի մեջ:

Սերունդ տալ: Առողջ սերունդ տալ: Ուժեղ սերունդ տալ և բազմանալ է պետք: Ամուր ընտանիքներ կազմել և շատ երեխաներ ունենալ, այդ երեխաներին հայկական ազգային ոգով մեծացնել է պետք: Մարդկային բարձր արժեքներով կրթել է պետք:

Աստված ասաց' սիրեցեք զմիմյանս, սիրեցեք ձեր ծնողներին: Աստված ասում է' բազմացեք և լցրեք աշխարհը:

Այսօր մեզ ասում են, որ հայի գենը ծերացել է, որ ժամանակի մեջ չխառնվելով մենք թուլացել ենք ու ծերացել և պետք է խառնվի մեր գենը, որ նորից ուժեղանանք...

Կատարյալ ապուշություն է սա: Բնության մեջ հաղթում է ուժեղ տեսակը, սա բնության օրենքն է: Իսկ այն տեսակը, որը փորձություններ հաղթահարելով կենդանի է մնում, էլ ավելի ուժեղ ու կատարյալ է դառնում: Մենք, որպես ազգ, մեր արժեհամակարգի, մեր մշակույթի մեր աշխարհընկալման մեջ միշտ ձգտել ենք կատարելագործվել մոտենալ Աստծուն. մեր պարերը վկա, որոնք ուղղաձիգ առանցքով են և դեպի վեր ու աջ են շարժվում' դեպի կատարյալն ու լավը: Հազարամյակների փորձությունների միջով անցնելով' մենք ոչ թե ծերացել ենք, այլ վերահաստատել ենք մեր գեների ուժեղ ու կենսունակ լինելը, դրա համար են շատերը շատ այլ ազգեր միշտ ձգտել երեխաներ ունենալ հայերից: Ցավոք այսօր ոմանք, կուլ են տվել այդ խայծերը, որոնք ի թիվս այլ կեղծ գաղափարախոսությունների պրոպագանդվում են հասարակության մեջ:

Մենք պետք է հասկանանք, որ սա էլ պատերազմի մի ճակատն է, որը նույնպես տանում է տեսակի ձուլման ու ոչնչացման: Հայը, հայի գենը ուժեղ է, և կենսունակ, մենք դա վերահաստատեցինք 1915 թվականի ցեղասպանությունից հետո , երբ հառանք մոխրից փյունիկի պես, մենք դա ամեն օր ենք վերահաստատում մեր պայքարում... Հանուն բարու, հանուն արդարի , հանուն Հայի հավիտենականության մղվող մեր պայքարում: Աստված մեր հետ է և այդ մենք պետք է Աստծո հետ լինենք, որ իր աջը միշտ մեր գլխին է պահում...

...Եւ ուրեմն Կեցցէ՛ Հայը, ԿեցցԷ՛ Հայաստանը...

...Երեխան վերածնունդն ու շարունակությունն է իր ծնողների և իրենց ցեղի անմահության արտահայտությունը...

Զաքար Խոջաբաղյան

Լրահոս
Թրամփը մեղադրել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին միլիոնավոր մարդկանց սպանելու մեջ Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը ԵՄ-ն առավել մեծ աջակցություն կտրամադրի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերի լուծմանը Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայոց բանակը մեր անկախության ամենաարժանի ծնունդն է Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է I համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը Հանրապետության Հրապարակում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել Սփյուռից հնչել են գործնական առաջարկներ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը Սփյուռքի պետք է միասնական ուժերով նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Ռումինիայում Հայոց Միության նախագահ ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն Կարապետյան ՀՀ Կառավարությունը հարկային և մաքսային համակարգերում փաթեթային բարեփոխումներ կիրականացնի Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan