AM | RU
USD
EUR
RUB

16 քարվաճառցի փոքրիկներ այս տարի գնում են առաջին դասարան (լուսանկարներ)

 
 

Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի համալրվում է 16 փոքրիկներով: Հենց այսքան է առաջին դասարանցիների թիվը 2013-14 ուս. տարում: Փոքրիկ դպրոցականների համար առաջին զանգը հնչել է սեպտեմբերի 1-ին, կիրակի օրը, երբ նրանք առաջին անգամ ոտք դրեցին դպրոց արդեն որպես դպրոցական. երեխաների մեծ մասը հաճախում էր դպրոցի նախապատրաստական դասարան: Այդ օրը նրանք տարբեր նվերներ ստացան. դպրոցական պայուսակ ու գրենական պիտույքներ Երկրապահ կամավորական միության կողմից, 20.000-ական դրամներ նախագահ Բակո Սահակյանի կողմից, նվերներ 12-րդ դասարանցիներից եւ քարվաճառցի զինվորական Ռուբիկ Ենոքյանի կողմից: 

Այսօր երեխաների համար առաջին իսկական դպրոցական օրն է, եւ նրանք մեծ-մեծ այբբենարանները դիմացները դրած, հետաքրքրասեր ու ուշադիր լսում են իրենց առաջին ուսուցչուհուն, տիկին Խաչիկյանին, ով տարիների փորձով դասվար է: Ուշադիր է բոլոր երեխաների հանդեպ, ոչ մեկին աչքաթող չի անում, արդեն առաջին օրը բոլորին գիտի անուն առ անուն:

Իմ այն հարցին, թե ինչպե՞ս է անցնում առաջին դպրոցական օրը, դպրոցականները միաբերան բացականչում են` լավ: Նույն պատասխանն են տալիս «Ինչպե՞ս եք սովորելու» հարցին:

Առաջին դասարանցիների թիվը Քարվաճառի միջնակարգ դպրոցում տարիների ընթացքում ավելանում է: Համեմամատության համար նշենք, որ այսօր դպրոց հաճախող 16 առաջին դասարանցիների փոխարեն նախորդ ուս. տարվա վերջում դպրոցն ավարտեցին 9 շրջանավարտ: Իսկ այս տարի նախադպրոցական դասարանում կա 20 փոքրիկ:

Բարի երթ ձեզ, ազատագրված հայրենիքի վաղվա տերեր, լավ սովորեք, լավ մարդիկ դարձեք ու շենացրեք ձեզ ավանդված մի կտոր դրախտավայր հայրենիքը, որ կոչվում է Քարվաճառ...

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր Կառավարությունը մեր պատուհանից. ՀԴՄ-ից կարմրախայտ Պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան Հայաստանի և Նիդերլանդների համար հեռանկարային է համագործակցությունը ՏՏ ոլորտում Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները Արցախի գումարտակներից մեկը ծառայությունը կկազմակերպի ժամանակակից պայմաններով կառույցում Զոհրաբ Մնացականանը ՄԹ պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները «Հրապարակ». Կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը շահել է դիալիզի բուժսպասարկման մրցույթը «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան «Ժամանակ». Ինչ նպատակով է Աննա Հակոբյանը իր գրասնեյակը տեղափոխել է կառավարության շենք «Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքն ավելացել է «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan