AM | RU
USD
EUR
RUB

Արևելագետները կոչ են անում բոլոր մակարդակներով ամեն ինչ անել սիրիահայերի անվտանգության համար

 

Սիրիայի 40-60 հազար հայ բնակչությունը հայտնվել է ծանրագույն վիճակում: Այսպիսի տեսակետ հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը: «Արդեն հինգերորդ օրն է, որ Հալեպը չունի ինտերնետային և հեռախոսային կապ, քաղաքը գտնվում է շրջափակման մեջ, ապահովված չեն ոչ միայն հալեպահայերի, այլև ողջ սիրիահայերի անվտանգության հարցրերը»,-նշեց նա: Արաբագետի խոսքերով' բոլոր կառույցները' պետական, կրոնական , քաղաքական ու կուսակցական, պետք է պատասխանատվություն կրեն սիրիահայերի ապահովության համար: «Այն բոլոր կառույցները, որոնք պնդում էին և վտահեցնում, որ ամեն ինչ կանեն սիրիահայերի անվտանգության համար, այսօր պետք է հասկանան, թե ինչ է արվել և ինչ պետք է արվի: Այն օգնությունը, որը ծրագրվում է նրանց տարհանելու համար, կարող է ուշացած լինել, շատերը կցանկանային դուրս գալ Սիրիայից, բայց չունեն անհրաժեշտ միջոցներ, բայց պետք է հաշվի առնել նաև, որ ոչ բոլորն են ցանկացել հեռանալ իրենց տներից»,-ասաց Արաքս Փաշայանը:

Արաբագետ Արաքս Փաշայանը, անդրադառանալով սիրիահայության տարհանման ձևերին, նշեց, որ ներկայիս շրջափակման պայմաններում չի պատկերացնում այն ուղին, որով հնարավոր կլինի սիրիահայերի անվտանգ դուրսբերումը երկրից: «Ես չեմ պատկերացնում, թե նրանց ինչպես պետք է տարհանել. երևի թե ռուսական նավերով, այլ տարբերակ չկա»,-ասաց նա:

Արևելագետ Սուրեն Մանուկյանն էլ կարծում է, որ Սիրիային ուղղված հարվածները կանդրադառնան նաև Լիբանանի վրա: Սիրիայում ռազմական միջամտության դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել ոչ միայն սիրիահայերին, այլ լիբանանահայերին: «Ամենավատատեսական սցենարի դեպքում' «Հեզբոլահ»-ը կհարվածի Իսրայելին, որն էլ նորից զորք կմտցի Հարավային Լիբանան, ինչպես դա արեց 2006-ին, Բեյրութը կռմբակոծի: Ավելի մեղմ սցենարի դեպքում' Լիբանանում արդեն մեկ միլիոն փախստական սիրիացիներին կմիանան այլ փախստականներ, այդ թվում' հայեր: Այդ ամենը կբերի Լիբան անի ներսում ճնշումների, սոցիալական խնդիրների գլուխ բարձրացման».-ասաց Սուրեն Մանուկյանը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կսպասի Կոնգրեսի որոշմանը' Սիրիայի տեղային հարվածներ հասցնելու համար: ԱՄՆ Կոնգրեսն այս օրերին գտնվում է արձակուրդում և աշխատանքի կվերադառնա սեպտեմբերի 9-ին: Ողջ համաշխարահային հանրությունն սպասում է Սիրիայում դեպքերի զարգացմանը:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների' զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին' միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փ? ?րձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:

Լրահոս
Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր կարգավորումներ Կառավարությունը 3 տոկոսով նվազեցնում է ուսանողական վարկերի տոկոսը Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացնում Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել համաչափ 4 ամիսների ընթացքում Սաթիկ Սեյրանյանը կարևորեց Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքների վերադարձը Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Վարչապետը դեմ է աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելուն Էրմիտաժը կրկին «ականապատված» է Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով 5 դպրոց է տարհանվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan