AM | RU
USD
EUR
RUB

Հայերը իրենց պարը կցուցադրեն «Teatro Nacional»-ում

 

Արգենտինահայ մշակութային միության «The Kaiane Dance Group» պարախմբի 53-րդ համերգաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: «The Kaiane Dance Group»-ի մամլո ծառայությունից, պարախումբը Բուենոս Այրեսի «Teatro Nacional»-ում կներկայանա հայկական պարերի կատարմամբ: Այս թատրոնում «Kaiane»-ն ելույթ է ունեցել վերջին չորս տարիների ընթացքում:

Արգենտինահայ մշակութային միությունը հիմնադրվել է 1920-ականներին'Բուենոս Այրեսում, իսկ պարախումբն ստեղծվել է ավելի ուշ' 1960թ.-ին: «Kaiane»-ն մշտապես ոգեշնչվել է Հայաստանի պարի պետական անսամբլի խորեոգրաֆիկ և էսթետիկ ոճով, նրանք հավատում են, որ իրենց հայրենիքը' Հայաստանը, «հայկականության» աղբյուր է, որը պետք է դաստիարակի նրանց:

«The Kaiane Dance Group»-ը Հայաստան է այցելել երկու անգամ: Առաջին անգամ նրանք այստեղ են եղել 2000 թվականին և հանդես եկել Հայաստանում և Արցախում: Նրանց երկրորդ այցը հայրենիք եղել է նախորդ տարի: 2012թ.-ին պարախումբը հանդես է եկել Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Եղեգնաձորի Մշակութային կենտրոնում, ինչպես նաև հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: «Kaiane»-ի բոլոր պարողները չէ, որ հայազգի են: Նրանց բոլորին միավորում է պար ստեղծելու ցանկությունը:

Ներկայումս խմբի կազմում կան 40-ից ավելի սիրողական պարողներ, ովքեր շաբաթական երեք անգամ մասնակցում են փորձերի' Հայաստանի պարի պետական անսամբլի նախկին անդամ Ռաֆիկ Գրիգորյանի, Կարլոս Ագայայի, Մարսելա Բոյաջյանի և Դանիելա Ռեինոնի ղեկավարությամբ:

Լրահոս
Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերությունների գործով հրավիրվել է հարցաքննության ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan