AM | RU
USD
EUR
RUB

Հալեպահայ համայնքին սպառնացող վտանգը կլինի Սիրիա նեխուժող թուրքերի կողմից. Ռուբեն Սաֆրաստյան

 

Թուրքիան սիրիական հակամարտության սկզբից օգնել է զինյալ ապստամբներին, և դեռ չի բացառվում նրա ներխուժումը Սիրիա, քանի դեռ թուրք-սիրիական սահմանին տեղակայված են մեծ քանակությամբ հարձակողական զենքեր: Այս մասին Մոսկվա-Թբիլիսի-Երևան տեսակամրջի ընթացքում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում և Սիրիայում ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ թուրքական ներխուժման դեպքում Հալեպի հայ համայնքը կհայտնվի մեծ վտանգի առջև։ «Շատերը ստիպված կլինեն լքել իրենց տները և հեռանալ քաղաքից։ Ներխուժելով Հալեպ՝ թուրքերը կփորձեն անտանելի իրավիճակ ստեղծել հայ համայնքի համար։ Երկու անգամ Թուրքիան մոտ էր Սիրիայի տարածք ներխուժելուն, և այժմ ամեն ինչ պատրսատ է սկսելու օդային և ցամաքային հարձակում Սիրիայի վրա», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆրաստյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը մտահոգություն հայտնեց, որ սիրիական հակամարտությունը կարող է դուրս գալ սահմաններից՝ ընդգրկելով նաև տարածաշրջանը։ «Սիրիական ճգնաժամի ազդեցությունը նկատվում է ամենուր։ Դա նկատելի է անգամ Երևանի փողոցներում, որտեղ լսվում են սիրիահայերի ձայները։ Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող երևույթները իրենց ազդեցությունն են ունենում Կովկասյան տարածաշրջանի վրա: Լարվածությունը շարունակվում է և՛ Թուրքիայում, և՛ Իրանում։ Սակայն կարծում եմ, որ սիրիական ճգնաժամի ազդեցությունը դեռ չի մեծանա հարավային Կովկասում»,- ասաց Սաֆրաստյանը։

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Սակայն իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին' միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր կարգավորումներ Կառավարությունը 3 տոկոսով նվազեցնում է ուսանողական վարկերի տոկոսը Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացնում Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել համաչափ 4 ամիսների ընթացքում Սաթիկ Սեյրանյանը կարևորեց Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքների վերադարձը Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Վարչապետը դեմ է աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելուն Էրմիտաժը կրկին «ականապատված» է Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով 5 դպրոց է տարհանվել Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում՝ զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan