Վախճանվել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Շահան արքեպիսկոպոս Սըվաճյանը

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում 87 տարեկան հասակում վախճանվել է թուրքահայ համայնքի ամենահայտնի հոգեւոր առաջնորդներից, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, Շահան արքեպիսկոպոս Սըվաճյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ակոս» թերթը, արքեպիսկոպոս Սըվաճյանը 1957 թ-ին Երուսաղեմից հրավիրվել է Պոլիս եւ նշանակվել Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի տեսուչ: 1963 թ-ին հրաժարվել է տեսուչի պաշտոնից եւ 23 տարի հայոց լեզու, կրոն եւ բարոյագիտություն դասավանդել Պոլսի Գատը եւ Ֆերի գյուղերի հայկական վարժարաններում: Նա հայտնի է իր գրած բազմաթիվ հոդվածներով եւ գրքերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում