AM | RU
USD
EUR
RUB

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի հայկական կազմակերպության տնօրենին ներկայացրել է սիրիահայերի խնդիրները

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է ԱՄՆ «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի հիմնադիր և ղեկավար, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար կազմակերպության տնօրեն Րաֆֆի Արտհալջյանի հետ տեսաժողովին: Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեսաժողովի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում, Արցախում և աշխարհասփյուռ հայ համայնքներում սոցիալական ու բարեգործական ծրագրերի իրականացումը, ներկայացրել Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդեն մեկնարկել է:

Նա նշել է, որ «Նոր Հալեպ» թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար և իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ, իսկ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցութամբ:

Արտհալջյանին ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, սիրիահայ Լենա Հալաջյանին, Հակոբյանը նշել է, որ կենտրոնը զբաղվում է Հայաստանում սիրիահայերի ինտեգրման աշխատանքներով: ՀՀ սփյուռքի նախարարը կարևորել է «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման աշխատանքներին հայկական և համահայկական բոլոր կառույցների և կազմակերպությունների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հեռակապի միջոցով ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու և գործակցության առաջարկության համար՝ Արտհալաջյանը նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքներում կներկայացնի «Նոր Հալեպ» թաղամասի շինարարության հետ կապված աշխատանքները:

Րաֆֆի Արտհալջյանը պատրաստակամություն է հայտնել նաև ծրագրի ղեկավարներին տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն և մի շարք նորարարական առաջարկութներ:

Լրահոս
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր կարգավորումներ Կառավարությունը 3 տոկոսով նվազեցնում է ուսանողական վարկերի տոկոսը Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացնում Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել համաչափ 4 ամիսների ընթացքում Սաթիկ Սեյրանյանը կարևորեց Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքների վերադարձը Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Վարչապետը դեմ է աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելուն Էրմիտաժը կրկին «ականապատված» է Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով 5 դպրոց է տարհանվել Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում՝ զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan