Իրանը պատրաստ է ուրանի հարստացման վերաբերյալ կոնկրետ հարցերի քննարկմանը. ԱԳՆ

Իրանական կողմը պատրաստ է միջազգային դիտորդների հետ քննարկել ուրանի հարստացմանն առնչվող հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «INTERFAX. Ru»-ն: «Ուրանի հարստացման ծավալները, տեպմերը և տարածաշրջանները կարող են քննարկման թեմա հանդիսանալ»,- Իրանի փոխարտգործնախարարի խոսքն է մեջբերում «Press TV-ն»: Սրա հետ մեկտեղ, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է. «Մենք արդեն տասը տարի է շեշտում ենք, որ անհնար է դադարեցնել ուրանի հարստացման գործընթացը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում