AM | RU | EN
USD
EUR
RUB

Ուղղակի խմեք հայ զինվորի կենացը, Եռաբլուրում պառկած տղերքի կենացը

Նոր ընկերներիցս մեկի հետ էի խոսում. Ֆրանսիայում է... Խոսում ենք համայնքից, համայնքում եղած խնդիրներից: Բարդ է, իրոք դժվար է: Ու մտածում ենք, խոսում ենք, էսպես: Ասում է շատերը կան, որ ասում են պատրաստ ենք փողոցում քնենք, բայց Հայաստան չգնանք, սիրտս դաղեց էս խոսքերը: Ասում է' դժվար է էդ մարդկանց բան հասկացնելը, բան բացատրելը: Ասում եմ' իսկ դու մի վիճի, հակառակում մի համոզի, ուղղակի առիթ կլինի' սեղանի շուրջ խմի հայ զինվորի կենացը, Եռաբլուրում պառկած տղերքի կենացը: Խմի հայ զինվորի կենացը, որ սահման է պահում, մեկը եղբայրս, որ շտաբի իր ծառայությունը թողեց, ու սեփական դիմումի համաձայն տեղափոխվեց սահման, որովհետև ասում էր, թե սահմանում կանգնած զինվորն է ծառայում: Խմի էդ տղերքի կենացը, որ ընդամենը 18-20 տարեկան են հիմնական մասը, բայց էդ տղերքի շնորհիվ է, որ մենք 600 տարվա ընդմիջումից հետո Հայկական պետականություն ունենք էսօր, ու հանգիստ կարանք ճակատներս բարձր ման գանք: Էստեղ տարբեր ազգեր կան, լեզգիններ կան, դաղստանցիք կան, խառն են:

Էն օրը ես, մի վրացի ու Դաղստանից մի լեզգին խոսում էինք տարբեր հարցերից' ազգից, ազգայինից, պետությունից... Ասում եմ ինչի՞ չեք միավորվում , ինչի՞ պետություն չունեք: Վրացին ասում ա Հայերին հալալ ա, պետություն ունեն, իրենց հավատքի համար կռվեցին, մենք էլ կռվեցինք, լեզգինն ասում է մենք էլ կռվել ենք: Ասեցի, ցավդ տանեմ, մենք на смерть ենք կռվել: Կենաց մահու կռիվ ենք տվել, դրա համար պետություն ունենք: Դուք չեք գնում դրան: Թալիշները չեն գնում դրան: Բայց իրենք էլ բնիկ են տարածաշրջանի բնիկներից են, Աղվանքի բնիկներն են: Ախար, մենք... Ախար չենք հասկանում մենք ինչ ունենք... Ախար, ես երբ ասում եմ' вот, мы Армяне, мы на смерть боролись и у нас есть Государство - Армянская Республика. Хоть пока маленькая, но она Армения... ու տեղ իրենք գլուխները կախ են քցում, ու վրացին ասում է' он прав... вы не боролись... вы и сейчас ничего не делаете...

Մենք չենք հասկանում իրոք... Չենք հասկանում, որ սահմանին կանգնած էդ 18-20 տարեկան տղերքը ինչ ազիզ տղերք են... որ իրենց մենք պարտական ենք սենց մեծ-մեծ փռթելու համար, որ էդ Եհովայի վկաները, Էդ Մարդու իարվունքի պաշտպանը, էդ տարբեր-տարբեր ակտիվները' պիտի էդ տղերքի ոտերը լվան, ոնց-որ եկեղեցում ոտնլվայի արարողության ժամանակ հոգևորականներն են լվում, ինչպես, ասենք, Պարգև Սրբազանը, որովհետև իրենք կարան Եվրոպաներում Նախագահին ու պետությունը խայատառակ անելու փորձեր անեն, իրենք կարան գռանտներ շահեն ու էդ գռանտների հաշվին, ասենք, իրենց երեխեքին կերակրեն ու առհասարակ իրենք կարան ինչ-որ բան անեն էս մեր ազիզ երկրում մենակ նրա խաթեր' որ էդ սահմանին կանգնած 18-20 տարեկան տղերք ունենք... Տղերք, որ այ էս պահին, որ էդ ակտիվիստներից շատերը քնած են, էդ տղերքը իրենց անվտանգությունն են հսկում: Տղերք, որ սահմանին կանգնած են էսօր, որ վաղը' էդ մարդու իրավունքների կամ ինչ-որ ասոցիացիայի նախագահ, կարողանա վաղը հանգիստ վեր կենա, լվացվի, իր երեխեքին բարի լույս ասի, ու գնա, ասենք, միջազգային ինչ-որ կառույցի մոտ Հայաստանի Հանրապետության դեմ դատ հարուցի ու բողոք ներկայացնի, թե պետությունը, ասենք, բռնանում է ինչ-որ մեկի վրա, ով չի ուզում սահման պահի... սահման պահի, որ ինքը հաջորդ օրն էլ, կարողանա պետության դեմ բողոք ներկայացնի:

Ախար մենք իրոք չենք հասկանում' մենք ինչ ունենք... Ախար մենք չենք գնահատում մեր ունեցածը... Ախար էսօր քանի՞ ազգ կար' որ մեր կողքին, կողք-կողքի քայլում էր, քանի՞ ազգ կար, որի ահ ու սարսափը ամբողջ աշխարհն էր լցրել... ու էդ ազգերից քանի՞սը էսօր էլ չկան... Չկան' անհետ կորան, ձուլվեցին, մեռան... պետություն ու պետականություն չունեն... իսկ մենք.... մենք կանք... ու կանք, որովհետև էսօր սահմանին ունենք 18-20 տարեկան տղերք... տղերք, որոնք արթուն են... որ էսօր մենք հանգիստ քնենք... Տղերք... մեր ախպերները... ես իրանց ցավը տանեմ... մեռնեմ ես իրանց ջանին... Մենք պիտի հասկանանք... Մենք պիտի հասկանանք, որ Ֆրանսիայում լինենք, Յարոսալվլում, թե Ինգուշեթիայում... դրսում քնենք, թե' մեծ ծածկի տակ, մեկ ա պարտական ենք էդ տղերքին... որովհետև, եթե էսօր ինչ-որ «ադրբեջանցի ծագումով» մեկը, ասում է' ես դաղստանցի եմ... ու մեր վրացի ընկերն ասում է' արա ո՞նց ես դաղստանցի... սա ասում է, դե Դաղստանում եմ ծնվել' ուրեմն Դաղստանցի եմ, ասում եմ' եթե ինքնաթիռում ծնվեիր, Հայրենիքդ Ինքնաթիռն է՞ր լինելու ու գլուխը կախում է, կախում է, որովհետև անցյալ չունի, պատմություն չունի, անգամ չի կարա գլուխը տնգի ու ասի, մենք էս մեր վերջին պատերազմում ձեզ հաղթեցինք... ու ստիպված էս կամ էն երկրի օտմազկի տակ է իր ինքնությունը փորձում արդարացնել... ապա մենք... Մենք որ դրսում էլ քնենք' կարանք գլուխներս տնկենք ու ասենք մենք Պետություն ունենք: Պետություն' որի սահմանը 18-20 տարեկան ՀԱՅ տղերքն են պահում... Պետություն, որ ազատագրվել է Եռաբլուրում պառկած մեր ախպերների արյամբ... ու ապերախտ, անառակի զավակ պիտի լինի մարդ, որ չգնահատի էդ ամենը....

Ես էդ 18-20 տարեկան իմ ախպերների ցավը տանեմ, իրանց կյանքին մեռնեմ... Ղալաթ են արել, ղալաթա արել ցանկացած մեկը, ով կհամարձակվի մեր բանակին, մեր պետությանը մի ավել ու վատ խոսք ասի... Էդ տղերքի կողքը զենք բռնեք կանգնեք... նոր մեծ-մեծ փռթեք....

Աշխարհի որ ծայրում էլ մենք լինենք, մեկ է' պիտի մտքներիս մեջ ունենանք սահմանին կանգնած մեր ախպերներին... 18-20 տարեկան տղերքի... Տղերքի, որոնցից ամեն մեկը ամեն վայրկյան կարա էլ չլինի... բայց իրենք Կանգնած են տղամարդու պես... Իրենց մեջ իմ ախպերներն էլ են... իրենք բոլորն էլ մեր ախպերներն են... Ես իրենց ցավը տանեմ....

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

loading...
Լրահոս
Գործարկվել է պատգամավորի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Կարեն Կարապետյանը տուրօպերատորների միության հետ քննարկել է ներգնա տուրիզմի զարգացման հարցեր Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ Արդարադատության նախարարությունն և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են ընդունել Արցախի Նախագահն ընդունել է 5 երկրից ժամանած դիտորդական պատվիրակությունների Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել Բենդեր-Աբասի ՋԷԿ-ի շինարարությանը Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս ռուս զինվորական Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումները Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան Ալաշանի ընտրատեղամասում Արցախի սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին մասնակցել է 155 թալիշեցի ընտրող ԼՂ խնդրի կարգավորումն առանց Ստեփանակերտի անմիջական մասնակցության հնարավոր չէ. ՀՀ ԱԳ նախարար Ֆիյոնը հավասարվել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ժողովրդականության վարկանիշում Սիրիական բանակը Հալեպի բնակիչներին հորդորել է վերադառնալ իրենց տներ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել ԼՂՀ-ում մեկնարկել է հանրաքվեն: Ի՞նչի համար է քվեարկում Արցախը Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող դիտորդները կներառվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում Նոր Սահմանադրությամբ Հայաստանը թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ. ՀՀ նախագահ Իրանում հայտարարել են 2 մլրդ բարել թերթաքարային նավթի պաշարների հայտնաբերման մասին ՀՀ ԱԻ նախարարությունը համագործակցում է Կրթության և գիտության նախարարության հետ Իրանը պատահական չի համարում Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի մերձեցումը Հայաստանում 2016 թվականին նշանակվել է 41 հազար երեխայի ծննդյան նպաստ Թուրքիայի քրդամետ կուսակցությունն իր համանախագահների կալանավորման գործով դիմել է ՄԻԵԴ Արցախում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը «Ժառանգություն»-ը հեռացել է իր սկզբունքներից և ծրագրից Էրդողանի դեմ մահափորձի գործով առաջին դատական նիստն է գումարվել Ամենից շատ թանկացել են Դավթաշենի բնակարանները Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության կարևորագույն տարրերից է համարում Ռուսաստանի հետ ձևավորած ռազմական դաշինքը Վիգեն Սարգսյանը Մյունխենում քննարկվել է պաշտպանական ոլորտում կրթական ծրագրերի իրականացման խնդիրներ Այրվում Է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի տանիքը ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ Նալբանդյանի այցը կդառնա հայ-ռուսական ակտիվ երկխոսության տրամաբանական շարունակությունը. ՌԴ ԱԳՆ Անհարկի համեմատություններ անելով ընդդիմադիր չեն լինում Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին Պուտինը հրամանագիր է ստորագրել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 75-ամյակի տոնակատարության մասին Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար գյուղերը կապող ճանապարհը կհիմնանորոգվի Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ Հայ-շվեյցարական համագործակցությունն ակտիվանում է հոգուտ ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում Առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրգործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan