AM | RU
USD
EUR
RUB

«Ազատ գոտի» հաղորդմանն իմ մասնակցության մասին

Մասնակցելով «Ազատ գոտու»' գրանտների հետ կապված թեմայով հաղորդմանը' հասկացա, որ ճիշտ էի անում' որ մինչ այդ մերժում էի բոլոր հրավերներն իրենցից:

Նախ, հաղորդման ֆորմատը լավը չի: Երկրորդ, չգիտեմ որտեղի՞ց էին վերցրել իմ մուտքից առաջ ասված նշանաբանը, որն իբր իմ կարծիքն էր, և մուտքիցս առաջ դա նշելով, փաստացի, ռամկեքի մեջ են դնում խոսքը (ի միջիայլոց, դա ուրիշների հետ էլ է եղել' փչացնելով ու աղավաղելով մարդկանց բուն ասելիքը և առահսարակ մարդու դիրքորոշումը): Իմ կարծիքով, դա էտիկական նորմերի խախտում է. մարդուն վերագրել կարծիք, որը նրա հետ համաձայնեցրած չէ: Երկրորդը, ես փորձեցի, այնուամենայնիվ փոխել արտահայտման թեմայի «ռամկեքը»' որոնց մեջ «ինձ դրել» էին ի սկզբանե և խոսակցությունը տարա այն ուղղությամբ, որի շուրջ պատրաստվում էի խոսել: Ամբողջ այդ հատվածը' մոնտաժվել հանվել էր: Երրորդ, հաղորդման ֆորմատից ելնելով' դիմացինների տարրական կուլտուրայից զուրկ լինելու պարագայում, մարդ իր բուն ասելիքը թողած ստիպված է լինում դիմացիններին կարգի հրավիրել և էթիկայի նորմեր սովորեցնել' իր խոսելաժամանակի հաշվին, որն, ի դեպ, նույնպես հավասար չի բաշխվում հաղորդման ընթացքում: Հաջորդ թերացումը' հյուրերի ընտրության հարցն է, որ հաճախ թեման չի համապխատասխանում հրավիրվածներին և այլ պատկեր է ստեղծվում արհեստականորեն: Կարճ ասած, իմ ամենաանհաջող եթերներից մեկն էր: Ու ես համոզվեցի, որ իրոք ճիշտ էի անում, որ հրաժարվում էի «Ազատ գոտում» խոսելուց:

Ինչևէ, միակ պատճառը, որ թռիչքիցս ժամեր առաջ համաձայնեցի ժամանակ տրամադրել այդ հաղորդմանը, այն էր, որ մի տարուց ավել է' ինչ պարբերաբար ինձ հրավիրում էին այդ հաղորդմանը և միշտ ես մերժում էի, ասելով, որ փոխեք հաղորդման ֆորմատը և սեռական անբավարարվածների տպավորություն ստեղծելու ու ազգային արժեքներն ու մարդկանց սպիտակեղենները քննարկելու ֆորմատից դուրս եկեք' լուրջ թեմաներով զաբղվեք, և որպես թեմայի առաջարկ բերում էի' պետական անվտանգությունը և գրանտային ծրագրերը, ինչը շուրջ մի տարի' նախքան նոր եթերաշրջանը, մերժվում էր նախկին ադմինիստրացիայի կողմից: Եւ այնպես ստացվեց, որ մեկնելուցս առաջ ինձ հրավիրեցին' իմ իսկ առաջարկած թեմայով խոսելու: Ցավոք' բավարար ժամանակ և հնարավորություն չտրամադրելով արտահայտվելու, իսկ ասածներս էլ մոնտաժվեց: Իսկ ինչ վերաբերվում է հյուրի մուտքի ժամանակ հնչեցվող նախաբանին, դա պետք է անպայման հաշվի առնվի հետագա հաղորդումների համար: Չի կարելի մարդուն «պարտադրել» խոսելու թեմա և վերագրել արտահայտություններ, որոնք չգիտես որտեղից են վերցվել:

Հ.Գ.

Ցավում եմ, որ Սաքունցին չկարողացա մի քանի խոսք ասել' բանակի հետ կապված, թե եթե իր գործն էդքան բարի և պետականաշինական է, էդ դեպքում ինչի՞ է պաշտպանում բանակից խուսափողներին և ամեն ինչ անում, որ Բանակից խուսափողը Եվրոպայում դատ շահի և պետբյուջեյից գումար կորզի' բանակում չծառայելու համար: Էն դեպքում, երբ օրինակ իմ եղբայրը, սահման է պահում: Ինչի՞ պիտի իմ ծնողը, համ որդի մեծացնի' ով սահման կպահի, պահելով էդ թվում և Սաքունցի և Սաքունցի պաշտպանած աղանդների և եսիմ էլ ում անվտանգությունը, միևնույն ժամանակ ծնողս պիտի նաև հարկ մուծի պետբյուջե, որտեղից Սաքունցի և այլոց ջանքերով Եվրոպաներում գումարներ են խլվում' բանակից խուսափողներին «փոխհատուցելու»...

Հ.Հ.Գ.

Կանանց իրավունքները պաշտպանող տիկնոջ ռեպլիկը' իրեն հարգելու մասով կարելի է թողնել առանց մեկնաբանության, տիկինն իր այդ խոսքով ապացուցեց, որ մեծ լինելը, դեռ խելքի և քաղաքավարության չափանիշ չէ, եւ բացահայտեց իր իրական դեմքը:

Հ.Հ.Հ.Գ.

Հուսամ նաև, որ Ազատ Գոտու նոր եթերաշրջանն իսկապես պետականամետ կլինի, ինչպես վստահեցնում են այնտեղից, և, վերջապես, վերջ կտան ազգային արժեքների և ազգային ինքնության հենասյուներ հանդիսացող անքննարկելի, դարերով ու հազարամյակներով, ազգի կենսափորձով ապացուցված և ձևավորված արժեքները քննարկելի դարձնելու գործընթացին, կդադարեցնեն, վերջապես, սեռական անբավարարվածների ակումբ հիշեցնող նախկին եթերները և կանցնեն իրական և լուրջ խնդիրներին' բռնելով պետականամետ և ազգակենտրոն' հայապահպան ուղի:

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Հաքերներն 90 օգտահաշիվ են «կոտրել» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Չավուշօղլուն պատասխանել է Կատարի թուրքական ռազմաբազան փակելու կոչերին Ղազախստանը հետաքրքրված է աշխատել Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ Վարուժան Ավետիսյանի կողմից իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ Գյումրիում կրակոցներ են հնչել, հրազենային վնասվածքով երիտասարդը վիրահատվել է Մարտին Շուլցն Էրդողանին հորդորել է ազատ արձակել կալանավորված լրագրողներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել հանուն քաղբանտարկյալների իրավունքների Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Միասնական քննությունները Հայաստանում անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan