Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 5-ին առավոտյան ողջ հանրապետության տարածքում դեռ կպահպանվի պարզ եղանակը, օրվա 2րդ կեսին արևմուտից սպասվում է ամպամածության ներթափանցում, սակայն տեղումներ դեռևս չեն դիտվի:

Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի: meteo-tv-ն տեղեկացնում է, որ շաբաթվա վերջին օրերին եղանակը փոխվելու է. արդեն ուրբաթ հավանական կլինեն նվազումն ու տեղումները: Եղանակը Երևանում: այս գիշեր և նոյեմբերի 5-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Գիշերը +1+3, ցերեկը +17+19, երեկոյան +10+12:

Հետևեք մեզ նաև Telegram-ում