ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կմեկնի ՌԴ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Աշխատանք համայնքների հետ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 15-17-ը կմեկնի ՌԴ Մոսկվա, Կալուգա և Տուլա քաղաքներ: Հանդիպումները համայնքների հետ կկազմակերպվեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և «Ռուս-հայկակա ն համագործակցություն» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Մոսկվայի հայկական վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն նորաբաց եկեղեցու հանդիսությունների սրահում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 15-ին կհանդիպի համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, կծանոթանա համայնքային ընթացիկ խնդիրներին և կներկայացնի ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեության արդյունքները, Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում հետագա անելիքները: Նույն ծրագրով ՀՀ սփյուռքի նախարարը նոյեմբերի 16-ին կմեկնի Կալուգա, 17-ին’ Տուլա քաղաքներ:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանից ժամանած հայտնի արվեստագետները ՌԴ Մոսկվա, Կալուգա և Տուլա քաղաքներում կներկայացնեն «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդ» բեմականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում